Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ալժիրի հավաքականը՝ Աֆրիկայի ազգերի լիգայի գավաթակիր

aljiri-havaqakane-afrikayi-azgeri-ligayi-gavatakir

Ավարտվեց Ֆուտբոլի Աֆրիկայի ազգերի գավաթի հերթական խաղարկությունը։ Մրցաշարի եզրափակչում միմյանց դեմ էին մրցում Սենեգալի և Ալժիրի հավաքականները։ Ինտրիգային   խաղում գրանցվեց ընդամենը մեկ գոլ։ Խաղի գլխավոր ինտրիգն Անգլիայի երկու հզոր ակումբների ֆուտբոլիստների պայքարն էր։ Հանդիպման ընթացքում աչքի ընկան Սենեգալի հավաքականի առաջատար և «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն և ավարտված մրցաշրջանում Անգլիայի չեմպիոն հռչակված «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը։ Ընդհանուր առմամբ երկու ֆուտբոլիստներն էլ բարձր մակարդակով անցկացրեցին այս մրցաշարը։

Խաղն անցավ Սենեգալի հավաքականի տարածքային առավելությամբ, բայց միշտ չէ, որ տարածքային առավելություն ունեցող ակումբը վերջնական արդյունքում հաղթող է ճանաչվում: Խաղի միակ գոլն անդրադարձից հեղինակեց Բաղդադ Բաունեջահը։

 

Այսպիսով, Ալժիրի հավաքականը նվաճեց Աֆրիկայի գավաթը։ Երրորդ տեղը բաժին ընկավ  Նիգերիային:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ