Ամանորի պարտադիր կերակրատեսակ. Տարեհաց

am ru es
amanori-partadir-kerakratesak-tarehac

Տարեհացը հայկական ազգային հաց է, որն ավանդաբար թխվում է նոր տարվա կամ սուրբ ծննդի նախօրյակին։ Այն ցորենի ալյուրով, կաթով և տնական յուղով հունցված մեծ հաց է, որն, ավանդության համաձայն՝ թխում էին տան տարեց կանայք:

Տարեհացի թխումը մեծ արարողություն էր: Նրա մեջ դնում էին ոսկի կամ մետաղադրամ: Գաթան կտրում են սուրբ ծննդի գիշերը, երբ սեղանի կողքին հավաքված են լինում ընտանիքի բոլոր անդամները: Պատրաստի հացն իրենից ներկայացնում է օղագոտու վրա փոսիկներ ունեցող կլոր հաց, այն խորհրդանշում է պտղաբերությունն ու հարստությունը։ Տարեհացի երեսը սերմերով ու մրգերով զարդարելը խորհրդանշում է տարվա հացի և մրգերի առատության գաղափարը:

Երջանկության համար տարեհացի մեջ է դրվել մետաղադրամ կամ լոբու հատիկ և թխվել, իսկ հացը բաժանվել է տոնակատարության ժամանակ։ Համարվել է, որ նրան, ում տոնակատարության ժամանակ բաժին է հասնում լոբին, ապագա տարին կբերի երջանկություն և հարստություն։ Տարեհացի մեծություն կախված է ըստ ընտանիքի անդամների թվի։

Բաղադրամասեր

1 բ. եռման ջուր կամ կաթ

1 բ. ձեթ

1 բ. շաքարավազ

5 բ. ալյուր

1/2 բ. մանրացված չրեր

1/2 բ. մանրացված ընկուզեղեն

1/2 բ. կանեփ

1 թ. գ. սոդա

Պատրաստման եղանակը

Ալյուրը, շաքարավազն ու սոդան խառնել, ապա շաղախել` լցնելով ջուրն ու ձեթը: Ավելացնել չրեղենը և տեղավորել նախապես ձեթոտած և ալյուրոտած փռի ափսեի մեջ: Մեջը դնել մետաղադրամ, կամ ինչ-որ կորիզ` որպես միջինք: Վրան շաղ տալ կանեփը և թխել:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ