Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին։
Կոմիտաս

Ամանորյա ավանդույթներ աշխարհի տարբեր անկյուններից

am
amanorya-avandouytner-asxarhi-tarber-ankyounneric

Ամանորը յուրաքանչյուր երկրում տարբեր կերպ է նշվում:

Տարբեր ժողովուրդներ ամանորյա տարբեր սովորույթներ ունեն: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

Իսպանացիները Նոր Տարվա օրը՝ ուղիղ կեսգիշերին, 12 հատիկ խաղող են ուտում: Նրանց համոզմամաբ, այդպիսով նոր տարվա 12 ամիսները երջանկությամբ լի կլինեն:

Ամանորի նախօրեին Շոտլանդիայում հարևանները միմյանց են այցելում՝ իրենց հետ իբրև նվեր տանելով ածուխի կտոր, որը հետագայում գցում են բուխարու մեջ: Եթե նոր տարում առաջինը տուն մտնի գեղեցիկ, բարձրահասակ ու թուխ տղամարդ, նշանակում է տարին բարեբեր կլինի:

Գերմանիայում Ամանորի գիշերը երիտասարդ զույգերը պատուհանից կրակում են: Որքան շատ կրակեն, այնքան նրանց զգացմունքներն ամուր կլինեն:

Իռլանդիայում Նոր Տարվա նախօրեին դռները բաց են թողնում: Յուրաքանչյուր ցանկացող կարող է տուն մտնել:

Արգենտինայում աշխատանքային վերջին օրը մարդիկ պատուհանից դուրս են նետում օրացույցներ:

Իտալիայում պատուհանից դուրս են նետում անպիտան իրեր՝ կահույք, հին հագուստ: Իտալացիները հավատում են, որ ինչքան շատ հին իր լինի փողոցում, այնքան ավելի հաջողակ կլինի գալիք տարին:

Բրազիլիայում Ամանորին ընդունված է ամբողջությամբ սպիտակ հանդեձ կրել: Համարվում է, որ սպիտակ հագուստը խաղաղություն կբերի:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ