Ամանորյա խոհանոց - Աղցան Մանդարին

am es
amanorya-xohanoc---axcan-mandarin

Բաղադրամասեր

200 գ հալած պանիր,

50-70 գ անկորիզ ձիթապտուղ,

2 թ.գդալ մայոնեզ,

2 պճեղ սխտոր,

աղացած կարմիր պղպեղ,

կանաչ ռեհանի տերևներ

Պատրաստման եղանակը

Պանիրը քերել, ավելացնել ճզմած սխտորն ու մայոնեզը: Խառնել, ապա այդ զանգվածից թեյի գդալի օգնությամբ գունդ ձևավորել, մեջտեղը ձիթապտուղ տեղադրել:

Ստացված գնդերը թաթախել աղացած պղպեղի մեջ ու տերևիկներ (կանաչ ռեհանի) տեղադրել վրան. տեսքը մանդարին է հիշեցնում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ