Ամանորյա խոհանոց. Լցոնած հնդկահավ

am en es ru
amanorya-xohanoc-lconac-hndkahav

Բաղադրությունը

հնդկահավ՝ 3-4 կգ

ուրց՝ 1 թ/գ

սխտոր՝ 2-3 ատամիկ

աղացած թարմ կարմիր տաքդեղ՝ 1-2 գդալ

ընկույզ՝ 50 գրամ

նեխուր՝ մի քանի ճյուղ

սերկևիլ՝ 1-2 հատ

հոտավետ պղպեղ՝ մի քանի հատիկ

քացախ, ձեթ

աղ,պղպեղ, կանաչի՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հնդկահավը մաքրում ենք, ուրցից թուրմ ենք պատրաստում, ավելացնում աղ, պղպեղ, հոտավետ պղպեղ և հնդկահավը պահում այդ թուրմի մեջ 24 ժամ: Պատրաստում ենք սոուս՝ սխտորը, ընկույզը մանր կտրատում ենք, ծեծում խոշոր աղի հետ, ավելացնում մանր կտրատած կանաչի, ձեթ, քացախ:

Հնդկահավը հանում ենք թուրմից, վրան քսում պատրաստած սոուսը և աղացած թարմ պղպեղը, փորի մեջ դնում կտրատած սերկևիլը, նեխուր (մարվանդակ), լցնում կոնյակ, հոտավետ պղպեղ և դնում ջեռոցի մեջ (180˚) մինչև պատրաստ լինելը:

Բարի ախորժակ:

Լրահոս

Նմանատիպ նորություններ