Ամանորյա խոհանոց. Օլիվյե

am es
amanorya-xohanoc-olivye

Բաղադրությունը

  • 700 գրամ ոլոռ

  • 400 գրամ տավարի փափկամիս

  • 4 հատ կարտոֆիլ

  • 3հատ գազար

  • 4 հատ թթու վարունգ

  • 4 հատ ձու

  • 1 հատ մեծ գլուխ սոխ

  • 200 գրամ մայոնեզ

  • համեմ կամ մաղադանոս

  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Տավարի փափկամիսը խաշել և փոքրիկ խորանարդիկներով կտրատել: Գազարը և կարտոֆիլը խաշել կեղևով, հետո մաքրել և կտրատել խորանարդիկներով: Ձվերը խաշել և կտրատել խորանարդիկներով:

Աղցանամանի մեջ լցնել ոլոռը, կտրատված մթերքները, ավելացնել նաև խորանարդիկներով կտրատած թթու վարունգը, մանր կտրատած սոխը և կանաչին: Համեմել աղով, սև պղպեղով և մայոնեզով:
Բարի ախորժակ

Լրահոս

Նմանատիպ նորություններ