Ամանորյա խոհանոց. Փախլավա

am es ru
amanorya-xohanoc-paxlava

Փախլավան տարածված հրուշակեղեն է, որը պատրաստվում է շերտավոր խմորից՝ օշարակի մեջ թաթախված ընկույզով ու մեղրով: Այն լայնորեն տարածված է Մերձավոր Արևելքի ժողովուրդների խոհանոցում, ամենից շատ՝ հայկական, արաբական, ղրիմ-թաթարական:

Այս աղանդերը Հայաստանում պատրաստվում և մատուցվում է հիմնականում տոնական սեղաններին, մեծամասամբ՝ ամանորին:

Բաղադրիչներ

Խմորի համար՝

ձու - 1 հատ, կարագ - 75գր, կաթ - 60մլ, ալյուր - 2,5 բաժակ, շաքարավազ - 1/2թ/գդ, փխրեցուցիչ - 1/2թ/գդ, աղ - 1/2թ/գդ

Միջուկի համար՝

ընկույզ - 300գր, շաքարավազ - 150գր, կոճապղպեղ (имбирь) - 1թ/գդ, դարչին - 1/2թ/գդ

Վրան լցնելու համար՝

կարագ - 100գր, ձու - 1 հատ, շաքարավազ - 250գր, ջուր - 1/4 բաժակ, մեղր - 3ճ/գդ

Պատրաստման եղանակը՝

Խմորի համար տաքացնում ենք կաթը, լցնում բաժակի մեջ, ավելացնում ենք շաքարավազն ու փխրեցուցիչը, խառնում և թողնում հանգստանա 10-15 րոպե: Խառնում ենք աղը, ալյուրը, ավելացնում կարագը, ձուն, շաքարավազով ու փխրեցուցիչով խառնած կաթը և հունցում փափուկ, հարթ խմոր (այնպես, որ համարյա չկպնի ձեռքերին): Թողնում ենք խմորը հանգստանա 1 ժամ տաք վայրում:

Միջուկի համար մանր կտրատում ենք ընկույզը, խառնում շաքարավազի, կոճապղպեղի, դարչինի հետ: Ապա ձեռքերով ճմրթում ենք խմորը, թաթախում ալյուր մեջ և բաժանում 9 գնդի (մի գունդը անում ենք մի փոքր ավելի մեծ): Գրտնակում ենք խմորը, բացում բարակ 1մմ շերտով և դնում նախապես կարագով պատած ձևամանի մեջ, վրան քսում ենք հալեցրած կարագը: Բացում ենք ևս մեկ շերտ խմոր և դնում առաջին շերտի վրա(2 շերտ խմոր իրար վրա անհրաժեշտ է միայն ներքևի շերտում), վրան լցնում ենք 3-4ճ/գդ միջուկ:

Կրկնում ենք նույն գործողությունը մինչև մնա խմորի վերջին մեծ գունդը: Բացում ենք խմորի մեծ գունդը 2-3մմ շերտով և փռում փախլավայի վրա ծածկելով այն, վրան քսում ենք հարած ձուն և կտրատում ռոմբերով(կտրատել չհասնելով մինչև ներքևի շերտը) ձև տալով փախլավային: Ամեն ռոմբի մեջտեղում դնում ենք կես ընկույզ և թխում ջեռոցում 10 րոպե 180 աստիճանում:

Ապա հանում ենք փախլավան, նորից դանակով անցնում կտրատված տեղերով, այդ արանքների մեջ լցնում ենք հալեցրած կարագը ու կրկին դնում ենք ջեռոցի մեջ և թխում ևս 20 րոպե: Սիրոպի համար խառնում ենք շաքարավազը, ջուրը, մեղրը և եփում թույլ կրակի վրա 10 րոպե անընդհատ խառնելով:

Հանում ենք ջեռոցից պատրաստի փախլավան կրկին անգամ դանակով անցնում կտրատված տեղերով, վրան լցնում ենք քաղցր սիրոպը, թողնում ենք 1 ժամ որ սառչի և կարելի է մատուցել:

Բարի ախորժակ

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ