Ամանորյա խոհանոց. Տորթ «Խրճիթ»

am en ru
amanorya-xohanoc-tort-xrjit

Բաղադրամասեր

4 բաժակ ցորենի ալյուր,

250 գրամ մարգարին,

250 գրամ թթվասեր,

1 տուփ խտացրած կաթ,

400 գրամ սերուցքային կարագ,

1 բաժակ շաքարավազ,

200 գրամ բալ,

6 թեյի գդալ կակաոյի փոշի,

8 թեյի գդալ կաթ,

ընկույզ և շոկոլադ՝ ըստ ցանկության,

Պատրաստման եղանակը

Ալյուրը շաղ տալ սեղանի վրա։ Խառնել կտրատած մարգարինի հետ։ Մաս - մաս ավելացնել թթվասեր։ Խառնել խմորը և դնել սառնարանում 30 րոպե։ Խմորը բաժանել 15 հավասար մասերի։ Ամեն մի կտորը գրտնակել և ծակել պատառաքաղով, որպեսզի խմորը չուռի ջեռոցում։ Խմորի վրա դասավորել մրգերը և փաթաթել։ Թխել ջեռոցում մինչև ոսկեգույն դառնալը։

Կրեմի համար խառնել խտացրած կաթը և 300 գրամ փափկեցրած սերուցքային կարագը։ Պատրաստի սառած կտորները դասավորել իրար վրա։

Առաջին շերտում 5 հատ մյուսին 4 և ասյպես շառունակ, վերջի շերտում պետք է լինի 1 հատ։

Ամեն մի շերտը լավ պատել կրեմով։ Մնացած կրեմը լցնել վերևի մասում։ Տորթը կարելի է պատել մանրեցված ընկույզով կամ շոկոլադրի քերուկով: Կարելի է նաև պատել նաև 100 գրամ կարագի, 1 բաժակ շաքարավազի, 6 թեյի գդալ կակոի և 8 թեյի գդալ կաթի խառնուրդով։

Լրահոս

Նմանատիպ նորություններ