Ամանորյա խոհանոց. Խոզի մսով ռուլետ

am en es ru
amanorya-xohanoc-xozi-msov-roulet

Բաղադրիչներ

միս խոզի - 3 հատ (սուկի յուրաքանչյուրը 400 գր)

բեկոն - 300 գր

աղ - ըստ ճաշակի

պղպեղ սև - ըստ ճաշակի

Միջուկի համար

սոխ - 1 գլուխ

կարագ - 25 գր

սխտոր - 3 պճեղ

պնդուկ - 50 գր (բոված)

չիր սալորի - 150 գր (առանց կորիզի)

պաքսիմատ - 3 ճ/գդ

աղ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սոխն ու սխտորը լավ մանրացնում ենք։ Միջին ուժեղության կրակի վրա ենք դնում թավան և կարագը տաքացնում։ Լցնում ենք սոխը և 4 րոպե խառնելով տապակում։ Ավելացնում ենք սխտորը և ևս 1 րոպե տապակում։ Տապակած զանգվածը միջուկի համար նախատեսված բաղադրիչների հետ միասին լցնում ենք բլենդերի մեջ մանրացնում:

Յուրաքանչյուր մսի կտորի վրա կտրվածք ենք անում, բայց ոչ մինչև վերջ։ Այնուհետև միսը բացում ենք և աղով ու պղպեղով համեմում։ Յուրաքանչյուր կտորի մեջ ենք դնում միջուկը։ Այնուհետև միսը ծածկում ենք, բեկոնի մեջ փաթաթում և խոհարարական թելով կապում:

Դնում ենք տապակի մեջ և տեղափոխում մինչև 200 աստիճան նախապես տաքացրած ջեռոցի մեջ։ Մոտ 30 րոպե եփում ենք, մինչև պատրաստ լինի։ Պատրաստի ուտեստը սենյակային ջերմաստիճանում 10 րոպե հանգիստ ենք թողնում և մատուցում։ Կամ էլ թողնում ենք ամբողջությամբ սառչի, այնուհետև մատուցում` որպես սառը ուտեստ։

Լրահոս

Նմանատիպ նորություններ