Ամանորյա խոհանոց. Խոզի փափկամիս ծիրանի չրով

ru am en es
amanorya-xohanoc-xozi-papkamis-cirani-crov

Բաղադրիչներ

նուշ 100 գրամ

սխտոր 2 պճեղ

ծիրանի չիր 100 գրամ

խոզի միս 1 կգ

աղ

սև պղպեղ

ձեթ 1 ճաշի գդալ

կանաչ սոխ 2 փունջ

բանջարեղենի արգանակ 150 մլ

ծիրան 500 գրամ

Պատրաստման եղանակը

Նուշը բովել: Սխտորը մաքրել, կտրատել և նուշի հետ հավանգով ծեծել: Ջեռոցը տաքացնել 180°: Խոզի փափկամիսը ծեծել, աղ, պղպեղ ցանել: Ծիրանը կամ ծիրանի չիրը լվանալ, չորացնել, կտրատել: Ծիրանը խառնել սխտորին ու տարածել մսի վրա: Միսը ռուլետի պես փաթաթել, կապել խոհարարական թելով: Ռուլետը տապակել բուսայուղի մեջ, հետո դնել ջեռոցի մեջ 45 րոպե: Կանաչ սոխը խոշոր կտրատել, տապակել նույն բուսայուղի մեջ, վրան արգանակ լցնել: Թարմ ծիրանների կորիզները հանել, լցնել մսի կողքը վերջնական եփվելու պահից 20 րոպե առաջ: Եթե պահածո է, 10 րոպե առաջ: Ծիրանը ծառայում է որպես խավարտ այս ուտեստի համար: Մատուցել միսը կտրատած վիճակում ծիրանների հետ:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ