Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը. Գագիկ Սուրենյան

am
amenasog-ore-klini-ogostosi-16-e-gagik-sourenyan

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Իրաքի շրջաններից Հայաստանին մոտենում է տաք օդի հերթական ալիքը։ Այսօրվանից սկսած մինչև օգոստոսի 16-ը ներառյալ բոլոր մարզերում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։ Ամենաշոգ օրը կլինի օգոստոսի 16-ը, երբ Արարատյան դաշտում և Երևանում, ինչպես նաև Սյունիքի հովտային գոտում օդի ջերմաստիճանը ցերեկը 16։00-18։00 ընկած ժամանակահատվածում կհասնի +38․․․+39, առանձին ցածրադիր հատվածներում նույնիսկ +40 աստիճանի։ Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում պահպանվելու է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը»,- տեղեկացնում է Սուրենյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ