Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Ամենայն հայոց բանաստեղծին նվիրված հանրագիտարան է պատրաստվում

amenayn-hayoc-banastexcin-nvirvac-hanragitaran-e-patrastvoum

«Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ հատուկ հրատարակություն է ունենալու՝ Թումանյան գրական հանրագիտարանը: ՀԱՅ ՁԱՅՆ լրատվականի հետ զրույցում հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանը պատմեց ամենյան հայոց բանաստեղծին նվիրված հանրագիտարան ունենալու անհրաժեշտության և հանրագիտարանի ստեղծման աշխատանքների մասին:

«Շատերը կհարցնեն՝ Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուն լույս է տեսել, դրանից առաջ երկերի տարբեր ժողովածուներ են հրատարակվել, հսկայական գրականություն կա Թումանյանի մասին, առանձին հատընտիրներ և հեքիաթների ժողովածուներ ողողել են ամբողջ աշխարհը, այդ դեպքում ի՞նչ անհրաժեշտություն կա առանձին հանրագիտարան ունենալու և ի՞նչ է իրենից ներկայացնում Թումանյան գրական հանրագիտարանը: Մեկ խոսքով ասեմ, որ այստեղ Թումանյանի որևէ ստեղծագործություն, որպես այդպիսին, ներկայացված չէ: Այստեղ ներկայացվում է Թումանյանի բոլոր ստեղծագործությունների ստեղծման պատմությունը, տպագրության հետ կապված հանգամանքները, մամուլի արձագանքները, Թումանյանի վերաբերմունքն ու հետագա տարիներին թումանյանագիտության խնդիրները, որոնք այս կամ այն հոդվածի հետ կապված ներկայացվել են: Մենք ունենք թումանյանագիտության հրաշալի դպրոց, որ սկիզբ է առել Էդվարդ Ջրբաշյանով, և այսօր կան շարունակողներ: Բոլորին համախմբել ենք մեր կողքին և հիմա պատրաստում ենք այս հանրագիտարանը»,- նշեց մեր զրուցակիցը:

Այվազյանի խոսքով՝ բացի Թումանյանի ստեղծագործությունների  մասին վերոնշյալ նյութերից, հանրագիտարանը հսկայածավալ տեղեկատվություն է ներկայացվելու մեծ գրողի կյանքի մասին: «Հանագիտարանը սկսվում է ներածությունով, որը ներկայացնում է Թումանյան մարդուն և քաղաքացուն, հետո գալիս է Թումանյանի գերդաստանը՝ պապի պապից սկսած մինչև Թումանյանի ընտանիքն ու մերձավորները, այնուհետև շարունակվում է Թումանյանի ուսումնառությամբ, աշխատանքային ու հասարակական գործունեությամբ: Այնուհետև ներկայացվում է Թումանյանի հրապաարակախոսությունը, Թումանյանի երգիծանքը, Թումանյան՝ քննադատը, Թումանյան՝ փիլիսոփան, Թումանյան՝ ազագագրագետը, Թումանյան՝ դրամատուրգը, Թումանյանը թատրոնում: Մի հսկայական բաժին էլ կա, որ կոչվում է  Անձնանուններ, և այստեղ ներկայացված են այն բոլոր մարդիկ, ովքեր ժամանակին Թումանյանի հետ առնչվել են, հարաբերվել, գրել Թումանյանի մասին կամ Թումանյանն է գրել նրանց մասին: Գիտեք, որ Թումանյանը հայտնի է նաև որպես «ամենայն հայոց որբերի հայրիկ», նրանց՝ այդ երեխաներին էլ է անդրադարձ կատարվել»,- պատմեց հրատարակչության տնօրենը՝ նշելով, որ շարքն ամփոփվում է այն մարդկանցով, ովքեր այսօր զբաղվում են թումանյանագիտությամբ, ապրում Թումանյանի շնչով:

Նշենք, որ հանրագիտարանի պատրաստման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ:  

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ