Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ արդարադատության նախարարին

am
amenayn-hayoc-katoxikosn-endounec-hh-ardaradatoutyan-naxararin

Հուլիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին:

 

Վեհափառ Հայրապետը ողջունեց նախարարի առաջին այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ անդրադառնալով Արդարադատության նախարարության կարևոր առաքելությանը երկրի օրինավոր և բարօր կյանքի կերտման գործում:

Նորին Սրբությունը նախարարին մաղթեց արդյունավոր գործունեություն և հաջողություններ իր ծառայության մեջ:

 

Զրույցի ընթացքում խոսվեց ընդհանուր մարտահրավերների և հանրության մեջ օրենսդրության առնչությամբ անհանգստություն առաջացնող հարցերի մասին: Մասնավոր քննարկման առարկա դարձավ «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

 

Ի պատասխան Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից առաջ քաշված մտահոգությունների ՀՀ րդարադատության նախարարը և նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը փաստաթղթի առնչությամբ ներկայացրեցին իրենց դիտարկումները:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ