Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Լիբանանից ժամանած պատվիրակության ներկայացուցիչներին

am en
amenayn-hayoc-katoxikosn-endounec-libananic-jamanac-patvirakoutyan-nerkayacoucicnerin

Սեպտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Լիբանանից ժամանած պատվիրակությանը` գլխավորությամբ Զահլեի Անտիոքի Միտրոպոլիտ Անտոնիոս Էլ Սուրիի և «Գարդենիա Լեբնիզ Ֆարմս» ընկերության հիմնադիր տնօրեն Նիկոլաս Աբու Ֆայսալի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց հյուրերին՝ մասնավորապես բարձր գնահատելով պրն. Նիկոլաս Աբու Ֆայսալի կողմից Հայաստանում կյանքի կոչվող ծրագրերը, որոնք նաև նպաստում են երկու ժողովուրդների միջև փոխճանաչողության և կապերի զորացմանը: Նորին Սրբությունը ողջունեց նաև Միտրոպոլիտ Անտոնիոս Էլ Սուրիի ներկայությունը ու կարևորեց իրականացվող նախաձեռնություններին նրա կողմից բերվող զորակցությունը:

Անդրադառնալով երկու երկրների միջև եղած ջերմ և սերտ փոխհարաբերություններին` Վեհափառ Հայրապետը նշեց, որ մշտապես աղոթում է Միջին Արևելքում խաղաղության հաստատման և բարեկամ ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի համար:

Իրենց հերթին Անտիոքի Միտրոպոլիտը և պրն. Աբու Ֆայսալը շնորհակալություն հայտնեցին Ամենայն Հայոց Հայրապետին` երկու պետությունների և ժողովուրդների փոխհարաբերությունների ամրապնդմանն ու զարգացմանը ուղղված ձեռնարկների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության համար:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ