Ամերիկացի հայտնի ջազ վոկալիստ Ջեյմի Դեվիսը համերգով հանդես կգա Հայաստանում (տեսանյութ)

am en es
amerikaci-haytni-jaz-vokalist-jeymi-devise-hamergov-handes-kga-hayastanoum

ԱՄՆ-ի ամենահայտնի ջազ վոկալիստներից Ջեյմի Դեվիսը համերգով հանդես կգա Հայաստանում: Ապրիլի 5-ին, ժամը 19:00 Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում (Բաղրամյան 17) վոկալիստը հանդես կգա Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ: Համերգի ընթացքում ունկնդիրը կվայելի գեղեցիկ ջազային ստեղծագործություններ:

Նշենք, որ Ջեյմի Դեվիսը ծնվել է 1949 թ.: Ունենալով ինքնատիպ վոկալ տվյալներ՝ Ջեյմի Դեվիսը պարզապես չէր կարող չզբաղվել երաժշտությամբ: 13 տարեկանում ստեղծում է իր սեփական ջազ բենդը: 1975 թ. տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո, որտեղ աշխատել է ամերիկյան բեմի աստղերի հետ: 2000 թվականին ելույթ է ունեցել The Count Basie Orchestra-ի հետ՝ արժանանալով լայն հանդիսատեսի ճանաչմանը:

Իր կարիերայի ընթացքում Ջեյմին մշտապես հետևել է իր սիրելի ջազմենների՝ Ռեյ Չարլզի, Օտիս Ռեդինգի, Էլ Գրինի և այլոց օրինակին:

Ջեյմի Դեվիսի երկացանկում ներառված են լավագույն ջազային ստանդարտները և էստրադային հիթերի նվագախմբային մշակումները: Նորարարության և դասականի միաձուլում, բլյուզի և սոուլի ելևէջներ, ջերմ, հզոր և զգացմունքային բարիտոն.ահա թե ինչու է այս ամերիկացի արտիստը մեծ պահանջարկ վայելում ԱՄՆ-ում և երկրի սահմաններից դուրս:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ