Ով չի պատկանում իր հայրենիքին, նա չի պատկանում նաև մարդկությանը:
Վիսարիոն Բելինսկի

Ամերիկայի գավաթ. Արգենտինան՝ բրոնզե մեդալակիր

amerikayi-gavat-argentinan-bronze-medalakir

Ամերիկայի գավաթի խաղարկությունում 3-րդ տեղի համար պայքարում էին Արգենտինայի և Չիլիի հավաքականները։ Խաղն ավարտվեց արգենտինացիների հաղթանակով՝ 2-1։

 

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմերով՝

 

ԱրգենտինաԱրմանի, Տալյաֆիկո, Օտամենդի, Պեցելյա, Ֆոյտ, Պարեդես, Լո Չելսո, Դե Պաուլ, Դիբալա, Մեսսի, Ագուերո

 

ՉիլիԱրիաս, Հարա, Մեդել, Դիաս, Պուլգար, Բոսոժուր, Իսլա, Վիդալ, Արանգիս, Սանչես, Վարգաս։

 

Հանդիպման սկզբում Լեո Մեսսիի փոխանցմամբ Սերխիո Ագուերոն գրավեց Արիասի պաշտպանած դարպասը։ 22 րոպեին փայլեց «Յուվենթուսի» ֆուտբոլիստ Պաուլո Դիբալան և  անհատական գեղեցիկ խաղի շնորհիվ կրկնապատկեց  հաշիվը՝2-0։

Սակայն մինչ ընդմիջում խաղից հեռացվեց Լեո Մեսսին, ով պարզապես փորձում էր չվիճաբանել և պաշտպանվում էր չիլիացիների պաշտպան Գարի Մեդելի ագրեսիայից։ Արդյունքում երկու ֆուտբոլիստներն էլ հեռացվեցին խաղադաշտից։

 

Երկրորդ խաղակեսսում Չիլիի հավաքականը խփեց առաջին գնդակը. 11 մետրանոց հարվածով հաշիվը փոխեց Արտուրո Վիդալը՝ 2-1։ Խաղի մնացած հատվածում այլևս գոլեր չգրանցվեցին։

Արդյունքում Արգենտինայի ընտրանին դարձավ Կոպա Ամերիկա 2019-ի բրոնզե մեդալակիր։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ