ԱՄՆ չեղարկում է Արցախին տրամադրվող օգնությունը և կրճատում Հայաստանին տրամադրվելիքի չափը

Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը կրճատում է Հայաստանին տրամադրվելիք օգության չափը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ գալիք 2020թ․ բյուջեյով նախատեսված է 6.75 մլն դոլարի չափով օգնություն տրամադրել մեր հանրապետությանը։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ Հայաստանին տրամադրվելիք օգնությունը «Foreign Assistance»-ի միջոցով սկսել է պարբերաբար կրճատվել 2017թ․ սկսած, և վերջին երկու տարիներին այն 6 միլիոն դոլարից մի փոքր ավելի է կազմել: Եղել են տարիներ, երբ օգնության չափը կազմել է 80 մլն դոլար և ավելի։
Հայաստանին ԱՄՆ-ի կողմից դրամական օգնությունը տրամադրվում է անկախությունից անմիջապես հետո՝ 1992թ․-ից: Անցած տարիների ընթացքում այն կազմել է մոտ 2 մլրդ դոլար գումար։ Արցախյան պատերազմի հրադադարի կնքումից հետո ԱՄՆ-ը սկսեց օգնություն տրամադրել նաև Արցախին։
Վերջինիս օգնությունը հիմնականում տրամադրվում էր USAID-ի խողովակներով և օգտագործվում էր պատերազմից հետո ականապատ տարածքների ականազերծման համար։ Այդ աշխատանքերը կատարվում էին հիմնականում “Halo trust” կազմակերպության միջոցով, որն ականազերծման աշխատանքներ կատարում է մի շարք հակամարտությունների գոտիներում։
Նշենք, որ ԱՄՆ-ն աշխարհի միակ պետությունն է ՀՀ-ից հետո, որն Արցախին օգնություն է տրամադրում։ Այս օգնությունը կանխելու համար Ադրբեջանական դիվանագիտությունը և նրա վարձած լոբբիստական կառույցները երկար տարիներ համառ պայքար էին մղում։
Ցավով կարող ենք փաստել, որ այս տարի առաջին անգամ Արցախին օգնություն նախատեսված չէ, ինչը նշանակում է, որ ականազերծման աշխատանքներն էականորեն կկրճատվեն։ Սակայն, այս իրավիճակին միայն ադրբեջանցիների ակտիվությանը վերագրելը սխալ կլինի: Կարծում ենք, այստեղ դեր է ունեցել նաև մեր դիվանագիտության և լոբբիստական կառույցների պասիվությունը։
Բացառված չէ նաև, որ սա հետևանք է այսպես կոչված հետհեղափոխական Հայաստանի արտաքին քաղաքականության մի շարք քայլերի, մասնավորապես սիրիական Հալեպ քաղաք ռազմական-ականազերծման և բժշկական օգնության տրամադրումը և այլն։ Հավանաբար Սպիտակ տունը այսպիսով իր դժգոհությունն է փորձում նաև հայտնել Իրանի հանդեպ Հայաստանի քաղաքականությանը, որը չի համընկնում ԱՄՆ-ի շահերին...
Պաշտոնական Երևանը պետք է ակտիվացնի իր դիվանագիտական ջանքերը Վաշիգտոնում: Լոբբիստական կառույցների և հայ համայնքի աջակցությամբ պետք է ոչ միայն մեծացնել Հայաստանին տարամադրվելիք օգնության չափը, այլև վերականգնել Արցախում անցկացվող ականազերծման աշխատանքները։ Հայաստանը պետք է ակտիվացնի դիվանագիտական շփումները ԱՄՆ պետքարտուղարության հետ՝ բացատրելով, որ շրջափակման մեջ գտնվող Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական-անվտանգային նշանակություն ունեն, իսկ Արցախին օգնություն տրամադրելով ԱՄՆ-ն ուժեղացնում է իր դիրքերը Հարավային Կովկասում։
- Կկայանա ֆրանսահայ հանրաճանաչ տենոր Ռուբեն Էլբակյանի փառահեղ AVE MARIA մենահամերգը Փարիզի Լա Մադլեն եկեղեցում
- Ավիշայ Քոենի և Սիմֆոնիկ նվագախմբի ինքնատիպ համերգը կնվիրվի Լևոն Մալխասյանի 75-ամյակին
- Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ձայնասկավառակը
- Երևանում անցկացվեց «ARMENIAN GLOBAL ART-FEST» մրցույթ-փառատոն
- Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում նոյեմբերի 1-ից 4-ը
- Թումանյանական օրերը Թբիլիսիում (տեսանյութ)
- ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի է ունեցել տնօրենին առընթեր խորհրդի նիստ
- 911-ն ամփոփում է անցած շաբաթը
- Պարզվում են Սևան-Մարտունի ավտոճանապարհին տեղի ունեցած սպանության դեպքի հանգամանքները
- Աբովյանում մեկնարկում են loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքները
- Ստեփանծմինդա-Լարսը բաց է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար
- Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Շվեդիա կմեկնի
- Ժողովուրդ ջան հեչ չտխրեք. Սուրենյանի նոր գրառումը
- 2020թ. «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլն ավարտված է
- ՊՐՈՖ ԻԹՖ Թաեքվոնդոյի ֆեդերացիան կանցկացնի Հայաստանի գավաթի բաց առաջնություն
- ՃՏՊ Գյումրիում
- Մնացականյանը հանդիպել է Կամերունի արտաքին գործերի նախարարի հետ
- Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու տնօրենին առաջարկել է պաշտոնն ազատելու դիմում գրել
- ԵԱՏՄ երկրների ազգային բանկերի արժութային քաղաքականության խորհրդի նիստը՝ Հայաստանում
- Հունաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան կժամանի
- Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին
- Նարեկ Դուրյանը նոր ներկայացում է պատրաստել
- Ալբերտ Խաչիյանն ազատվել է Արցախի ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և արձակվել ծառայությունից
- Հրդեհ Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ գտնվող «Քոլագիր» կոչվող հանդամասում
- Արարատ Գրիգորյանը նշանակվեց Վայոց ձորի մարզպետ