ԱՄՆ-ի հայերը թույլ չեն տվել թուրքերին Սարոյանի հայրենի քաղաք այցելել

am
amn-i-hayere-touyl-cen-tvel-tourqerin-saroyani-hayreni-qaxaq-aycelel

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաք հունվարի 15-ին նախատեսված թուրքական բիզնես պատվիրակության այցը հայ համայնքի ջանքերով չեղարկվել է:

«Մեր համայնքի հանդեպ հարգանքից ելնելով՝ չեղարկվել է թուրքական պատվիրակության մասնակցությամբ հունվարի 15-ին տեղի ունենալիք միջոցառումը», - ասված է Հայաստանի հյուպատոսության տարածած հաղորդագրության մեջ:

Համապատասխան հայտարարությունը ստորագրել են Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, ինչպես նաեւ Կալիֆոռնիայի Սենատի անդամ Անդրեաս Բորգեասը եւ այլն:

Հիշեցնենք, որ Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքը հայերով ամենաբնակված բնակավայրերից մեկն է: 1908 թ. օգոստոսի 31-ին հենց այս քաղաքում է ծնվել հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանը:

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ