Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

ԱՄՆ-ին պետք է համոզել, որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են. Վ. Ոսկանյան

am en es
amn-in-petq-e-hamozel--or-hayastani-hamar-irani-het-haraberoutyounnere-capazanc-kareor-en-v-oskanyan

ԱՄՆ նախագահի խորհրդականի՝ Հարավային Կովկաս այցի ժամանակ Հայաստանի իշխանություններից պահանջվել է մասնակցել Իրանի դեմ ուղղված ամերիկյան ծրագրերին կամ առնվազն քննարկվել է այդ հարցը, բայց կարելի է ենթադրել, որ Հայաստանի հետ այդ քննարկումներն արդյունավետ չեն եղել ամերիկյան կողմի համար։ shantnews-ին տված հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Բոլթոնը շեշտեց, որ Իրանի հետ [Հայաստանի] սահմանը մնում է լուրջ խնդիր, ինչից կարելի է ենթադրել, որ հայկական կողմը պահպանել է այս սահմանի կարևորության մասին իր դիրքորոշումները և դրանք ակնհայտորեն ներկայացրել նաև Միացյալ Նահանգներին»,– նշել է իրանագետը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմի լրատվական անդրադարձից կարելի է ենթադրել, որ Ադրբեջանում ամերիկյան դիրքորոշումն ընդունվել է։

«Կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանում այդ բանակցությունները եղել են արդյունավետ, և դա հենց այդպես է գնահատել պարոն Բոլթոնը, ինչը նշանակում է, որ ադրբեջանական կողմը մասնակցելու է Իրանի դեմ Միացյալ Նահանգների գործադրած ճնշմանը կամ հենց Նահանգների եզրաբանությամբ՝ «զսպման քաղաքականությանը»»,– ասել է Ոսկանյանը։

Իրանագետի խոսքով՝ այս պայմաններում Հայաստանը դառնում է Իրանի միակ վստահելի հյուսիսային հարևանը, և Հայաստանը պետք է այս ամենը պարզորոշ բացատրի Իրանի իշխանություններին։ Գրեթե նույնը պետք է անել նաև Վաշինգտոնի պարագայում։

«Մենք պետք է օգտագործենք մեր ողջ գործիքակազմը՝ Միացյալ Նահանգներին հստակորեն ներկայացնելու և համոզելու, որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են, և որևէ կերպ մեր պետությունը չի պատրաստվում հրաժարվել իր կենսական շահերից, որովհետև դա ուղղակի անտրամաբանական է»,– ասել է իրանագետը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ