Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

ԱՄՆ Կոնգրեսը նոր նախաձեռնությո՞ւն է պատրաստում

amn-kongrese-nor-naxacernoutyoun-e-patrastoum

ԱՄՆ-ում նոր թափ է ստանում Իմփիչմենթ վերնագիրը կրող դրաման՝ բազմաթիվ գործողություններով: Մի շարք հեղինակավոր միջազգային գործակալություններ, մասնավորապես www.bbc.com կայքէջը, նախորդ օրը տարածեցին դեմոկրատ կոնգրեսական Նենսի Փելոսիի հայտարարությունն առ այն, որ Ներկայացուցիչների պալատը պատրաստ է հերթական անգամ նախաձեռնել նախագահ Դոնալդ Թրամփին անվստահություն հայտնելու՝ ինփիչմենթի պաշտոնական գործընթացը:

Այս անգամ պատճառը ԱՄՆ նախագահի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելeնսկու միչև կայացած հեռախոսային խոսակցությունն է: Ի դեպ, հետաքրքիր է, որ այն կայացել է դեռևս հուլիսի 25-ին: Ինչևէ, համաձայն BBC –ի հաղորդած տեղեկատվության, պարզվում է, որ Թրամփը պահանջել է իր գործընկերոջից հետաքննություն սկսել 2020 թ. նախագահական ընտրություններում իր հնարավոր հակառակորդ Ջո Բայդենի նկատմամբ, և դա դեմոկրատների կողմից համարվել է ճնշում Ուկրաինայի վրա:

Իսկ ռուսական РИА Новости-ի պնդմամբ, որն էլ իր հերթին հղում է կատարում New York Times-ին, Washington Post-ին և Wall Street Journal-ին, խոսքը վերաբերում է ոչ միայն Բայդենին, այլև նրա որդուն, որն, իբր ժամանակին հանդիսացել է ուկրաինական խոշոր գազային ընկերություններից մեկի տնօրենների խորհրդի անդամ, որի նկատմամբ ոչ վաղ անցյալում Ուկրաինայի իրավապահները հետաքննություն են վարել, սակայն հանցկազմ չեն հայտնաբերել:

Դոնալդ Թրամփի հակառակորդների մեկնաբանությամբ այս խճճված պատմության իմաստն այն է, որ այսպիսով ներկայիս ԱՄՆ նախագահը Ուկրաինային ներքաշում է ամերիկյան նախընտրական գործընթացների մեջ, ինչը Դոնալդ Թրամփը կտրականապես հերքում Է: Ի դեպ, Ուկրաինայի արտաքին գերատեսչության ղեկավար Վադիմ Պրիստայկոն «Громадське» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ տեղյակ է երկու նախագահների միջև կայացած խոսակցությունից և կարող է հավաստել, որ ոչ մի ճնշման մասին խոսք լինել չի կարող:

Մենք, իհարկե, պարտավոր ենք հավատալ բոլոր այդ բարձրաստիճան պաշտոնյաների խոսքերին, սակայն երկու հարց, այնուամենայնիվ, մնում է օդում կախված.

  • Ինչո՞ւ այս թեման լույս աշխարհ եկավ հեռախոսային զրույցից երկու ամիս անց,
  • Արդյո՞ք սա նշանակում է, որ տեղի է ունեցել տեղեկատվության արտահոսք, թե…

Իսկ ինչ վերաբերում է իմփիչմենթին, որքանով չի դավաճանում հիշողությունս, ԱՄՆ պատմության մեջ ընդամենը երկու նման փորձ է եղել, երկուսն էլ անհաջող: Առաջինը տեղի ունեցավ 1974-ին, հայտնի Ուոթերգեյթյան սկանդալի հետևանքով, երբ նախագահ Ռիչարդ Նիքսոնն ինքնակամ հրաժարական տվեց, իսկ երկրորդը՝ 1998-ին, երբ ամբողջ աշխարհը քննարկում էր Քլինթոն-Լևինսկի ռոմանտիկ սիրո պատմության մանրամասնությունները: Այս դեպքում արդեն Կոնգրեսի նախաձեռնության վրա վետո դրեց Սենատը և Բիլ Քլինթոնը չլքեց իր պաշտոնը:

Ինչ կլինի այս անգամ՝ ցույց կտա ժամանակը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ