Կարծում եմ՝ աստիճանաբար, մարդու բանականության ուժը կհզորանա: Այդ դեպքում կարևոր կդառնա, թե մարդկությունն ինչպես կվերաբերվի այլ քաղաքակրթությունների հետ, որոնք, անպայման գոյություն ունեն տիեզերքում:
Վիկտոր Համբարձումյան

ԱՄՆ-ն է լքել բանակցությունների սեղանը, ոչ թե Իրանը. Զարիֆ

am es
amn-n-e-lqel-banakcoutyounneri-sexane--oc-te-irane-zarif

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը գերմանական Süddeutsche Zeitung թերթին տված հարցազրույցում նշել է, որ Թեհրանը մշտապես պատրաստ է եղել բանակցություններին, բայց բանակցությունների սեղանը լքել են հենց ամերիկացիները:

Զարիֆը հայտարարել է, որը Իրանը պատրաստ է պաշտպանել իր հետաքրքրությունները օտար պետության կողմից սպառնալիքի դեպքում:

«Իրանը պատերազմի չի ձգտում, բայց եթե հարձակվեն նրա վրա, ապա նա կպաշտպանվի», - ասել է Զարիֆը:

Վերջինս նաև կոչ է արել եվրոպացիներին ապահովել, որպեսզի Իրանը վաճառի իր նավթն՝  անկախ ԱՄՆ պատժամիջոցներից:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ