ԱՄՆ-ն կարող է Թուրքիայի նոր առաջարկ ներկայացնել «Patriot»-ի և «F-35»-ի վերաբերյալ. ԶԼՄ

am en ru
amn-n-karox-e-tourqiayi-nor-arajark-nerkayacnel-patriot-i-e-f-35-i-veraberyal-zlm

ԱՄՆ-ը կարող է Թուրքիային նոր առաջարկ անել Patriot զենիթահրթիռային համալիրների և F-35 կործանիչների մատակարարման վերաբերյալ:

Այս մասին հաղորդում է Haberturk հեռուստատեսությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:

Նշվում է, որ առաջարկը հնարավոր է արվի ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում, որը նախատեսում են կնքել ԱՄՆ-ն և Թուրքիան:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան կքննարկի «Patriot» զենիթահրթիռային համալիրների ձեռք բերման տարբերակը, եթե գործարքի պայմանները համապատասխանեն թուրքական կողմի պայմաններին:

Լրահոս

Նմանատիպ նորություններ