Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

ԱՄՆ-ն կիբեր հարձակում է իրականացրել Իրանի դեմ. Reuters

am
amn-n-kiber-harcakoum-e-irakanacrel-irani-dem-reuters

Միացյալ Նահանգները սեպտեմբերի վերջին գաղտնի կիբեր հարձակում են իրականացրել Իրանի դեմ՝ ի պատասխան սաուդական նավթային օբյեկտների վրա կատարված հարձակումների, որոնց համար Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին: Այս մասին չորեքշաբթի օրը հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտոնյաների շրջանում ունեցած աղբյուրներին:

Ըստ գործակալության, կիբերհարձակումներն ուղղված են եղել իրանական քարոզչության տարածման դեմ:

Պենտագոնից, սակայն, հրաժարվել են մեկնաբանել կիբերհարձակումների մասին տեղեկությունը: «Քաղաքականության և օպերատիվ անվտանգության շրջանակներում մենք չենք քննարկում կիբեր տարածքում, հետախուզման  և պլանավորում ոլորտներում իրականացվող գործողությունները», - այս մասին, ինչպես նշում է գործակալությունը, ասել է ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլիսա Սմիթը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ