Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

ԱՄՆ-ն մտահոգված է Վանի, Դիարբեքիրի և Մարդինի քաղաքապետների պաշտոնանկության որոշմամբ

am en
amn-n-mtahogvac-e-vani--diarbeqiri-e-mardini-qaxaqapetneri-pastonankoutyan-orosmamb

Թուրքիայում շարունակում է աղմկահարույց մնալ Վանի, Մարդինի և Դիարբեքիրի քաղաքապետների պաշտոնանկությունը և վերջիններիս փոխարեն ժամանակավոր պաշտոնակատարների նշանակումը։ Այս անգամ թեմային արձագանքել է ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը։

«Ընտրված քաղաքապետերին  պաշտոնանկ անելը և նրանց փոխարեն չընտրված պաշտոնյաներին նշանակելը մտահոգիչ է։ Մենք մշտապես խրախուսում ենք Թուրքիայի հանդուրժողական դիրքորոշումը քուրդ փոքրամասնության հետ հարաբերություններում։ Մենք հույս ունենք, որ Թուրքիան հարցը կլուծի  ժողովրդավարության շրջանակներում»,- ասել է նա, փոխանցում է ermenihaber.am-ը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին պաշտոնից  հեռացվել են Դիարբեքիրի քաղաքապետ Ադնան Սելչուք Մըզրաքլըն, Վանի քաղաքապետ Բեդիա Օզգյոքչեն և Մարդինի քաղաքապետ Ահմեթ Թուրքը։ Նրանք մեղադրվում են ահաբեկչական խմբավորման անդամ լինելու և ահաբեկչության օգտին քարոզչություն անելու մեջ։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ