Սիլվա Կապուտիկյան - Դու հեռացար

Բայց ես գիտե'մ, ես գիտե'մ,
Ո'ւր էլ գնաս, ես քեզ հե՜տ եմ, ես կգամ.
Քո հոգու մեջ ես այնքա՜ն շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա...

Կարդալ Ամբողջը

ԱՄՆ Պետդեպին դուր չի գալիս Հայ Առաքելական եկեղեցու հանրային դերակատարության աճը, քանի որ Եկեղեցին իր ինքնիշխանությունը պահպանած միակ ազգային ինստիտուտներից է. Հայկ Այվազյան

am
amn-petdep-in-dour-ci-galis-hay-araqelakan-ekexecou-hanrayin-derakataroutyan-aje--qani-or-ekexecin-ir-inqnisxanoutyoune-pahpanac-miak-azgayin-institoutneric-e-hayk-ayvazyan

«2018 թ-ի մայիսին ԱՄՆ պետքարտուղարությունն իր տարեկան զեկույցում անդրադարձել է Հայ Առաքելական եկեղեցու հանրային դերակատարության աճին։ Ահա թե ինչով է պայմանավորված Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառի դեմ հարձակումներն ու հետևողական տարվող գործընթացը անձնական, քարոզչական և իրավական մակարդակներում»։

Այս մասին գրում է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը:

Պարզվում է՝ ԱՄՆ Պետդեպին խիստ մտահոգում է Հայ Առաքելական եկեղեցու աճող դերակատարությունը, քանզի ստվերված է համարում մյուս, այսպես կոչված, կրոնական փոքրամասնություններին:

Զեկույցում, մասնավորաբար, գրված է. «Որոշ իրավապաշտպաններ, կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներ և աթեիստներ շարունակում են մտահոգություն հայտնել այն իրողության առթիվ, որ Կառավարությունը Հայ Առաքելական եկեղեցուն ներառում է հանրային կյանքի տարբեր ոլորտներում, մասնավորաբար՝ հանրակրթության ոլորտում` թույլատրելով դպրոցներում այնպիսի նյութեր տարածել, որոնցում Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ և հայ լինել հասկացությունների միջև հավասարության նշան է դրվում»:

Ինչպես նկատում է Հայկ Այվազյանը.

«ԱՄՆ պետդեպարտամենտին դուր չի գալիս Հայ Առաքելական եկեղեցու հանրային դերակատարության աճը, քանի որ Եկեղեցին իր ինքնիշխանությունը պահպանած միակ ազգային ինստիտուտներից մեկն է։

Մյուս ինքնիշխան ազգային ինստիտուտը ընտանիքն է, որը ևս թիրախավորված է։ Պետական ինստիտուտների բացարձակ վերահսկողության և արտաքին կառավարման պայմաններում ինքնիշխան Հայ Առաքելական եկեղեցին այսօր դարձել է Հայաստանը վերջնականապես գաղութացնել ցանկացողների թիրախ։
Դարեր շարունակ Հայ Առաքելական եկեղեցին պահել և պահպանել է մեր ազգին, նրա հոգևոր անվտանգությունն ու ազգային ինքնությունը։
Այսօր Եկեղեցին մեր պաշտպանության կարիքն ունի և եկել է նրան պահապան կանգնելու մեր հերթը»։

Լրահոս

Ամենաընթերցվածը