Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Ամուլսարի հարցով քննադատողներից մեկին աշխատանքից ազատել ենք ոչ կոմպետենտության պատճառով. Փաշինյան

am
amoulsari-harcov-qnnadatoxneric-mekin-asxatanqic-azatel-enq-oc-kompetentoutyan-patjarov-pasinyan

 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Ամուլսարի հետ կապված երկու հայտարարությունների:   ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում, մասնավորապես, գրել է.

«Ամուլսարի հետ կապված այսօրվա երկու ամենասուր հայտարարությունների հեղինակներից մեկին աշխատանքից ազատել ենք խայտառակ ոչ կոմպետենտության պատճառով, մյուսին՝ ի հեճուկս աղիողորմ խնդրանքների՝ աշխատանքի չեմ ընդունել:

Սա հայկական իրականության ողբերգություններից է, երբ հաճախ դիրքորոշումների շարժառիթները ոչ թե սկզբունքներն են, հայացքները, համոզմունքները, այլ նեղ անձնական հաշվարկներն եւ զգացողությունները:

 Մի հին «բարի» կուլտուրա կա Հայաստանում, որ բռնկվում, խոսում, ահազանգում, մտահոգվում ես՝ միայն մի պատճառով. որ իշխանությունը մի բան տա բերանդ փակի: Բայց սա աշխատում էր հին իշխանության հետ, նոր իշխանության հետ բացառվում է, որ աշխատի: Ու, բարեբախտաբար, նման կուլտուրայի կրողները Հայաստանի հանրային դաշտում գնալով քչանում են: Շատ քչերն են մնացել»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ