Ամուլսարի հարցով Քննչական կոմիտեին 396 հազար դոլար կտրամադրվի

am
amoulsari-harcov-qnncakan-komitein-396-hazar-dolar-ktramadrvi

Առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից 396 հազար դոլարին համարժեք գումար հատկացնել ՀՀ քննչական կոմիտեին։ Այսօր այս ամսին կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Վերջինս ներկայացնում էր Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գումար հատկացնելու մասին նախագիծը:

Ջանջուղազյանը նշեց, որ նշված գումարը կփոխանցվի ՔԿ-ին՝ Ամուլսարի հանքի շահագործման ազդեցությունների գնահատման քրեական գործի շրջանակում նշանակված փորձաքննությունների ծառայություն ձեռք բերելու նպատակով:

Հարցի առնչությամբ վարչապետ Փաշինյանը ՔԿ ղեկավար Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեց արդյո՞ք նորմալ ժամանակացույցով առաջ են ընթանում, թե ուշացել են, քանի որ խնդիրչ է դրվել մինչև գարուն այս հարցերի պատասխանները ստանալ:

Ի պատասխան Փաշինյանի հարցին, Գրիգորյանը նշոց, որ նման գործընթացները սովորաբար տևում են վեցից ութ ամիս։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ