Ամուլսարի վերաբերյալ փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել. ՔԿ

am
amoulsari-veraberyal-porcaqnnoutyan-ezrakacoutyoune-deres-ci-stacvel-qk

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել. այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: 

Քննչական կոմիտեն՝ փորձաքննությունն իրականացնող «ԷԼԱՐԴ» ընկերությանը լրացուցիչ հարցադրումներ է առաջադրել, ինչպես նաև՝ պահանջել մի շարք մեկնաբանություններ, ինչի արդյունքում փորձաքննության կատարումը երկարաձգվել է:

Համալիր փորձաքննության վերջնական եզրակացությունը նախաքննական մարմինը կստանա հուլիս ամսվա վերջին, որի մասին հանդես կգա հայտարարությամբ:

 

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ