Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
Հովհաննես Թումանյան

Ամուր հիմք ունենք հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման համար. Արայիկ Հարությունյան

am
amour-himq-ounenq-hay-argentinakan-haraberoutyounneri-zargacman-hamar-arayik-haroutyounyan

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիային՝ Հայաստանում նրա առաքելության ավարտի կապակցությամբ։ 
Հանդիպման ընթացքում դեսպան Ուռիոլաբեիտիան ներկայացրել է Հայաստանում իր աշխատանքի արդյունքները կրթության և մշակույթի ոլորտներում, մասնավորապես, Հայաստանի ուսումնական հաստատություններում իսպաներենի դասավանդման ու լեզվի իմացությունը ստուգող միջազգային քննությունների անցկացման, մասնագետների վերապատրաստման և փոխայցերի, գրքերի թարգմանության, Հայաստանում արգենտինական տանգոյի փառատոնի, արգենտինական մշակույթի կենտրոնների ստեղծման և այլ ուղղությունների վերաբերյալ։
Նախարար Արայիկ Հարությունյանի խոսքով՝ մեր երկրում դեսպանի կատարած աշխատանքը տպավորիչ է. «Շնորհակալ ենք Ձեր կատարած աշխատանքի համար, վստահ եմ, որ Ձեր շնորհիվ ամուր հիմք ենք ունենալու երկու երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու համար»,-ասել է նախարարը։ 
Դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան, ի թիվս երկու երկրների միջև առկա համագործակցության բազմաթիվ ուղղությունների, առանձնացրել է ներառական կրթության ոլորտում արգենտինական փորձի կիրառման հնարավորությունը, ինչպես նաև հայաստանցի երիտասարդների համար Արգենտինայում կրթություն ստանալու կամ աշխատելու նպատակով ծրագրերի իրականացումը։
«Մենք շատ ենք կարևորում մշակույթն ու կրթությունը՝ որպես մեր երկրների միջև հարաբերություններն ամրապնդելու կարևոր գործիք։ Մենք ունենք այդ գործիքները և կարող ենք շատ ավելին անել»,-նշել է դեսպանը։ 
Հանդիպման հավարտին դեսպան Գոնսալո Ուռիոլաբեիտիան նախարար Արայիկ Հարությունյանին հրավիրել է Երևանում «Արգենտինայի Հանրապետության հրապարակ»-ի բացման արարողությանը։ 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ