Հայաստանն ամբողջ մարդկության հոգևոր կենտրոններից է

ՎԱԼԵՐԻ ԲՐՅՈՒՍՈՎ

Ամփոփել է «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծի արդյունքները

am
ampopel-e-ah-2019t-petakan-byoujei-masin-ah-orenqi-naxagici-ardyounqnere

Դեկտեմբերի 5-ին Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանն ամփոփել է «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծի նախնական քննարկումների արդյունքները:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, Նիստի ընթացքում ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը պարզաբանումներ է տվել բյուջեի նախագծի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին:

Հանրագումարի բերելով նախորդ քննարկումների արդյունքները՝ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացությամբ երաշխավորել է «ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը ներառել առաջիկա հերթական նիստի օրակարգ:

Նիստին ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, գործադիր իշխանության պատասխանատուները՝ նախարարներ Արթուր Հարությունյանը, Սամվել Ավանեսյանը, Լևոն Գրիգորյանը և Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը:

Համաձայն բյուջեի նախագծի քննարկման ժամկետացանկի՝ մինչև դեկտեմբերի 6-ի ժամը 17:00 խորհրդարանում կհավաքագրվեն պատգամավորների ու խմբակցությունների առաջարկությունները և կներկայացվեն կառավարությանը:

«ԱՀ 2019թ. պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագիծը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի մասնակցությամբ, դեկտեմբերի 4-ին և 5-ին քննարկել են նաև ԱԺ խմբակցությունները և խորհրդարանի անկախ պատգամավորները :

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ