Հ․ Շիրազ - Հին մանկություն

Չգիտեինք՝ աշխարհն ի՞նչ էր, մարդն ի՞նչ էր,
Մենք՝ դարդի մեջ, չգիտեինք՝ դարդն ինչ էր...
Ա՜խ, դեռ մանուկ մենք ծերացած, գլխիկոր
Շրջում էինք՝ անգիտությա՜մբ բախտավոր...

Կարդալ Ամբողջը

Ամփոփվել են Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

am es
ampopvel-en-tourqiayi-tim-entroutyounneri-naxnakan-ardyounqnere

Թուրքիայում այսօր ՏԻՄ ընտրություններ էին: Ըստ նախնական արդյունքների՝ Անկարայի և Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում առաջատարն են երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածուները, սակայն Իզմիրում նրանք դիրքերը զիջում են ընդդիմության ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկանում ենք Anadolu-ից:

Քվեարկության արդյունքների համաձայն` քվեաթերթիկների 31% -ի հաշվարկման արդյունքում 51.6% -ը ձայն է հավաքել իշխող ԱԶԿ-ի թեկնածու, Թուրքիայի նախկին վարչապետ և Թուրքիայի խորհրդարանի նախկին նախագահ Բինալի Յըլթըրըմը: Ստամբուլի քաղաքապետի պաշտոնում վերջինիս հիմնական հակառակորդ, ընդդիմադիր «Ժողովրդական միության» թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է քվեների 45.8 տոկոսը:

Անկարայում քվեաթերթիկների 26 տոկոսի հաշվարկի արդյունքներով առաջատարն է ԱԶԿ փոխնախագահ Մեհմեթ Օզհասեքին: Նա ստացել է ձայների 50.6 տոկոսը, իսկ ընդդիմության հիմնական թեկնածուն՝ Մանսուր Յավաշը, հավաքել է ընտրողների 46.2 տոկոսի ձայները:

Իզմիրում իշխող կուսակցության թեկնածուն, Թուրքիայի էկոնոմիկայի նախկին նախարար Նիհաթ Զեյբեքչին դեռևս զիջում է դիրքերը ընդդիմադիր թեկնածու Թունչու Սոյերին: Վերջիններս, համապատասխանաբար, ստացել են 37.3% և 58.4% ձայն:

Ընդհանուր առմամբ, Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջատար դիրքերում են իշխող Արդարություն և զարգացում կուսակցության թեկնածուները՝ 24.4 տոկոս քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով 48.1 տոկոս ձայն: Ընդդիմադիր ​​Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը հ ստացել է 29.4 տոկոս ձայն:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ