Ամստերդամը հրաժարվել է 2020 թվականին «Եվրատեսիլ» երգի մրցույթի անցկացումից

am
amsterdame-hrajarvel-e2020-tvakanin-evratesil-ergi-mrcouyti-anckacoumic

Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամը հրաժարվել է 2020 թվականին հյուրընկալել «Եվրատեսիլ» երգի մրցույթը, քանի որ այդ օրերին քաղաքի բոլոր համապատասխան դահլիճները զբաղված են: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ի սկզբանե նախատեսվում էր մրցույթն անցկացնել Ամստերդամի Ziggo Dome արենայում, սակայն իշխանությունները չեն կարողացել տեղափոխել այդ օրերին Ziggo Dome-ում նախատեսված միջոցառումը: Քաղաքում «Եվրատեսիլ» երգի մրցույթի համար մեկ այլ սրահ գտնելու մյուս փորձերը ևս ապարդյուն են անցել:

Ներկայում մրցույթն անցկացնելու համար պայքարում են Նիդերլանդների Ռոտերդամ, Ուտրեխտ, Հերթոնգեբոս, Արնեմ և Մաաստրիխտ քաղաքները: 2019 թվականի «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթել էր Նիդերլանդները ներկայացնող Դունկան Լոուրենսը:

Լրահոս

Նմանատիպ նորություններ