Ռափայել Պատկանյան - Հայ և հայություն

Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։

Կարդալ Ամբողջը

Ամստերդամում կայացել է «Մատյան ողբերգության» հոլանդերեն թարգմանության առաջին պրակի շնորհանդեսը

am
amsterdamoum-kayacel-e-matyan-oxbergoutyan-holanderen-targmanoutyan-arajin-praki-snorhandese

Ամստերդամի Բեխիյնհոֆկապել (Begijnhofkapel) եկեղեցում ապրիլի 16-ին կայացել են «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի նախաձեռնությամբ ավանդական դարձած Սբ Գրիգոր Նարեկացու աղոթքների ամենամյա ընթերցումները, որոնց պատվո հյուրերն էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և Սուրբ Աթոռի նվիրակ արքեպիսկոպոս Ալդո Կավալին (Archibishop Aldo Cavalli): Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Արդեն չորրորդ անգամ տեղի ունեցող միջոցառումն առանձնահատուկ էր, քանի որ դրա շրջանակներում տեղի ունեցավ նաև Նարեկացու «Մատյան ողբերգության» հոլանդերեն թարգմանության առաջին պրակի շնորհանդեսը։

Բացելով միջոցառումը «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի տնօրեն Վահան Ավագյանը ներկայացրեց Ավագ շաբաթվա ընթացքում կազմակերպվող միջոցառման խորհուրդը՝ արժևորելու Նիդերլանդներում գործող եկեղեցիների միասնականությունը և դավանած արժեքները։

Գրիգոր Նարեկացու կյանքն ու գործունեությունը, Հայ առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ եկեղեցու կողմից նրան տրվող գնահատանքն իր խոսքում ներկայացրեց Արևմտյան Եվրոպայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Հայ-առաքելական եկեղեցու և Հռոմի կաթոլիկ կեղեցու համագործակցության և առաքելության մասին ներկաների հետ կիսվեց Ամստերդամի եպիսկոպոս Յոհաննես Վիլլիբրորդուս Հենդրիկսը (Johannes Willibrordus Hendriks)՝ նշելով, որ մեծ պատիվ է Ամստերդամում կարևոր սրբավայր հանդիսացող Բեխիյնհոֆկապել եկեղեցում հյուրընկալել Նարեկացուն նվիրված միջոցառումը։

«Մատյան ողբերգության» հոլանդերեն թարգմանության հեղինակ, Օքսֆորդի համալսարանի հայագիտական ուսումնասիրությունների պրոֆեսոր Թեո վան Լինտը (Theo van Lint) իր խոսքում ներկայացրեց այն խորը զգացմունքները, որոնք ունեցել է Նարեկացու ստեղծագործություններին ծանոթանալիս և ոգեշնչումը՝ այն հոլանդերենով թարգմանելու ճանապարհին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այնուհետև Նարեկացու աղոթքների ընթերցեցին Նիդերլադներում գործող եկեղեցիների առաջնորդները՝ Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս Յոհաննես Վիլլիբրորդուս Հենդրիկսը (հոլանդերեն), Ասորական Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս Մոռ Պոլիկարպոսը (Archibishop Mor Polycarpus Augin Aydin)՝ անգլերեն, Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս Յելիսեյը (Архиеписком Елисей)՝ ռուսերեն, Ղպտի Եկեղեցու եպիսկոպոս Անբա Արսենին ( Bishop Anba Arseny)՝ արաբերեն, Հայ Առաքելական եկեղեցու քահանա Տեր Տարոն Թադևոսյանը (հայերեն):

Միջոցառմանը երաշժտական կատարումներով հանդես են եկել Նիդերլանդների Ազգային Օպերայի սոպրանո Ջուլիետտա Ալեքսանյանը և քանոնահար Մեղրիկ Կարապետյանը։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ