Անասնապահությունը խթանող նոր որոշում է ընդունվել

am
anasnapahoutyoune-xtanox-nor-orosoum-e-endounvel

Գործադիրն այսօր որոշեց «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամին նվիրաբերել 22 մլն 587հազար 500դր ընդհանուր սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող անասնաբուժական սարքավորումներ և գործիքներ` պայմանով, որ հիմնադրամն այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի ծրագրերի պահանջներին համապատասխան չափորոշիչներով ընտրված և համայնքներում անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներին` նպատակային օգտագործման համար:

Որոշվեց նաև ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Տավուշի մարզերի համապատասխան համայնքների վարչական տարածքներում գտնվող 1 մլրդ 64 մլն 537 հազար դրամ արժեքով պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի ջրարբիացման համակարգերը նվիրաբերել նույն համայնքներին` համապատասխան համայնքի արոտավայրերի ջրարբիացման բարելավման և անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով:

Գորշադիրը որոշեց նաև ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Տավուշի մարզերի համապատասխան համայնքներում ստեղծված արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներին նվիրաբերել 226 մլն 895 հազար դրամ սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական տեխնիկան նույն կոոպերատիվներին` կոոպերատիվների կանոնադրական խնդիրներին համապատասխան տվյալ համայնքում անասնապահության զարգացման նպատակով օգտագործելու պայմանով:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ