Անչափ ցավալի պարտություն՝ գերլարված խաղում

ancap-cavali-partoutyoun-gerlarvac-xaxoum

«Արարատ-Արմենիան» հետխաղյա 11-մետրանոցների արդյունքում դուրս է մնում Եվրոպա լիգայի հետագա պայքարից։

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում տեղի ունեցան պատասխան հանդիպումները։ Առաջին խաղում մեր երկրի չեմպիոնը հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դուդելանժին» 2-1 հաշվով։ Պատասխան խաղում մեր թիմը ցավալիորեն պարտություն կրեց և դուրս մնաց ԵԼ-ի հետագա պայքարից։

 

Թիմերը խաղադաշտ էին դուրս եկել հետևյալ մեկնարկային կազմով՝

 

«Դյուդելանժ» - 1. Ժուբեր, 24. Կիրխ, 15. Դելգադո, 28. Մորեն, 5. Շնել, 34. Բուշուար, 8. Պոկար, 22. Բերնիեր, 23. Կլապ, 9. Սինանի, 10. Շտոլց

 

«Արարատ-Արմենիա» - 33. Աբակումով, 20. Արչենտե, 15. Գուզ (ա), 3. Մենեզես, 6. Պաշով, 63. Ալֆոնս, 8. Մալաքյան, 10. Համբարձումյան, 94. Լիմա, 27. Նարսնիխ, 32. Կոբյալկո

 

Առաջին խաղակեսը շատ հաջող դասավորվեց մեր թիմի համար։ Հանդիպման 21-րդ րոպեին «Դուդելաժի» դարպասին նշանակվեց 11 մետրանոց, գնդակին մոտեցավ Կոբյալկոն, սակայն  չկարողացավ գրավել մրցակցի դարպասը։ 3 րոպե անց պատկերն այլ էր՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները գրավեցին «Դուդելանժը» դարպասը, իսկ գոլի հեղինակ դարձավ Մայսոն Լիման։ Երկրորդ խաղակեսը շատ ագրեսիվ սկսեցին տան տերերը. դուբլի հեղինակ դարձավ Սինանին՝ 48 և 71-րդ րոպեներին գրավելով մեր թիմի դարպասը։ Քանի որ Երևանում նույն հաշիվն էր գրանցվել, խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակի 30 րոպեների ընթացքում թիմերը չորոշեցին հաղթողին և հերթը հասավ 11 մետրանոց հարվածաշարին, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին մրցակից թիմի ֆուտբոլիստները։ Մեր թիմից վրիպեցին Պետրոս Ավետիսյանն ու Գեորգի Պաշովը։

 

Այսպիսով, «Դուդելանժն» իր պատմության մեջ երկրորդ անգամ մտավ ԵԼ-ի խմբային փուլ։

 

Լիահույս ենք, որ մեր տղաները հաջորդ անգամ արդեն ավելի մեծ փորձ ձեռք բերած կկարողանան կոտրել նման թիմերի դիմադրությունը, ինչպիսին «Դուդելանժն» է։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ