Գևորգ Էմին - Ես հայ եմ

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական,
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից,
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ,
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:

Կարդալ Ամբողջը

Անդրանիկին ու Թումանյանին պատկերող կտավ ստեղծելը վաղեմի ցանկությունս էր. նկարիչ Գևորգ Արշակյան (տեսանյութ)

andranikin-ou-toumanyanin-patkerox-ktav-stexcele-vaxemi-cankoutyouns-er-nkaric-georg-arsakyan

Մեծն լոռեցին, իր բանաստեղծական աշխարհն ու կերտած կերպարներն այսօր մեկտեղվել էին «Նոր սերունդ, նոր անուններ» խորագիրը կրող պատանի նկարիչների ցուցահանդեսի շրջանակներում: Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված թվով 45 կտավների միջոցով՝ երիտասարդ ստեղծագործողներն արվեստասեր հանրության դատին էին հանձնել իրենց պատկերացրածն ու զգացածը՝ Թումանյանի, թումանյական հերոսների, Լոռվա ձորերի, չքնաղ երկրի անքուն կարոտի, գիշերով սարի գլխին հավաքված փերիների, անմուրազ մեռած սիրահարների ու թումանյանական այլ պատկերների մասին:

Նկարիչ Գևորգ Արշակյանը ցուցահանդեսին ներկայացել էր զորավար Անդրանիկի ու Հովհ. Թումանյանի հանդիպման մասին պատմող կտավով: Ինչպես նկարիչն է նշում, իր ստեղծագործության միջոցով փորձել է պատկերել այլ Թումանյանի՝ հասարարական ու քաղաքական գործիչ Թումանյանին: «Դեռ վաղուց մեծ ցանկություն ունեի նկարել մեր մեծանուն հերոսներին՝ Անդրանիկին ու Թումանյանին: Բանաստեղծի 150-ամյակը լավ առիթ էր կյանքի կոչելու վաղեմի ցանկությունս ու կտավին հանձնելու քաղաքական ու հասարակական գործիչ Թումանյանին, քանի որ մարդիկ, գլխավորապես, ճանաչում են գրող Թումանյանին, այնինչ վերջինս նաև քաղաքական ու հասարակական ակտիվ գործունեություն է ծավալել»,- ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ զրույցում նշեց Գևորգը, ով նաև ՌԱԿ Արմավիր երիտասարդական ակումբի անդամ է:

Վերջինս հավելեց, որ կտավի սյուժեն իրական հիմք ունի. զորավարն ու բանաստեղծը իրականում հանդիպել են և, ամենայն հավանականությամբ, քննարկել երկուսի համար այնքան մտահոգող հայությանը վերաբերող հարցեր:

Հավելենք, որ «Նոր սերունդ, նոր անուններ» խորագրով ցուցահանդեսի նպատակն է հանրահռչակել պատանի նորահայտ նկարիչներին:

Այն կազմակերպվել է ՀՀ մշակույթի նախարարության և Նկարիչների միության աջակցությամբ «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպության կողմից: Նկարները ցուցադրվելու են փետրվարի 13-ից 18-ը Նկարիչների միությունում։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ