Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Անգլիայի առաջնության մեկնարկը տրված է. Լիվերպուլ-Նորվիչ՝ 4-1

angliayi-arajnoutyan-meknarke-trvac-e-liverpoul-norvic-4-1

Երեկ երեկոյան մեկնարկեց Անգլիայի Պրեմիեր լիգան։ Աշխարհի ամենահին առաջնության մեկնարկը տրվեց Էնֆիլդ մարզադաշտում, որտեղ «Լիվերպուլը»  հյուրընկալել էր առաջնության նորեկ «Նորվիչին»։

 

Հանդիման արդեն 7-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ հյուրերի պաշտպան Գրանտ Հենլին։ 19-րդ րոպեին առաջնության անդրանիկ գոլը խփեց վերջին երկու տարիների լավագույն ռմբարկու եգիպտացի Մոամեդ Սալահը՝ հաշիվը դարձնելով 2-0։ 28-րդ րոպեին Սալահի անկյունայից փոխանցմանն արձագանքեց Վիրջիլ վան Դեյկը, որը գլխի հարվածով գրավեց Նորվիչի դարպասը։

Առաջին խաղակեսի վերջնամասում էլ Դիվոկ Օրիգին խփեց 4-րգ գոլը։ Երկրրոդ խաղակեսն անցավ անհամեմատ հանգիստ պայքարում, միայն «Նորվիչին» հաջողվեց կրճատել հաշվի  տարբերությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը՝ 4-1։

 

Այսպիսով,Կլոպի սաները մեկնարկային տուրում վստահ հաղթանակ տոնեցին:

Իսկ  հաջորդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը «Սաութեմթոնն» է։

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ