Վահագն Դավթյան - Ռեքվիեմ

Դեր-Զորի քամին
Մանկան ոսկորից սրինգ էր սարքել
Եվ արշալույսի խաղաղության մեջ
Սուլում էր մահվան անմահ նվագներ:

Կարդալ Ամբողջը

Անգլիայում չեմպիոնական պայքարը նոր թափ է հավաքում

angliayoum-cempionakan-payqare-nor-tap-e-havaqoum

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը» անցկացրին իրենց հերթական խաղերը։ «Մանչեսթեր Սիթին» 3:1 հաշվով հաղթեց «Քրիստալ Փելասին»: «Սիթիի» կազմում դուբլ ձևակերպեց Ռահիմ Ստերլինգը, մեկ անգամ աչքի ընկավ Գաբրիել Ժեզուսը: Տանտերերի կազմում գոլ խփեց Լուկա Միլիվոևիչը: Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» 83 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։

Հանդիպումից քիչ անց «Լիվերպուլը» «Էնֆիլդում» ուժերը չափեց Լոնդոնի «Չելսիի» հետ։ Անչափ հետաքրքիր խաղում Կլոպի սաները վստահ հաղթանակ տոնեցին և երկու անպատասխան գնդակ ուղարկեցին թոշակառուների դարպասը։ Մերսիսայդցիների կազմում հաշիվը 51-րդ րոպեին Ջորդան Հենդերսոնի փոխանցումից հետո բացեց Սադիո Մանեն: Երկու րոպե անց Մոհամեդ Սալահը կրկնապատկեց տանտերերի առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը ֆանտաստիկ գոլով:

Այս հաղթանակից հետո «Լիվերպուլը» վաստակեց 85 միավոր և երկու միավորով առաջ անցավ «Ման.Սիթիից»՝ գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Չելսին» 66 միավորով 4-րդ տեղում է:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ