Կարևոր է, որ դու պատրաստ լինես մեռնել հանուն քո հայրենիքի, բայց ավելի կարևոր է, որ դու պատրաստ լինես ապրել հանուն նրա:
Թեոդոր Ռուզվելտ

Անկախության տոնին 15000 մարդ գնաց Գյումրի, սակայն այդ օրը տպվել է նույնքան ՀԴՄ, որքան նախորդ օրերին. վարչապետ

am
ankaxoutyan-tonin-15000-mard-gnac-gyoumri--sakayn-ayd-ore-tpvel-e-nouynqan-hdm--orqan-naxord-orerin-varcapet

Հայաստանում ստվերի դեմ պայքարի հետ կապված ունենք ե՛ւ լավ, ե՛ւ վատ նորություններ: Այս մասին «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը եւ գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ասաց՝ լավ նորությունն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցներից մեկում արձանագրել է, որ եթե Հայաստանում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 0.3%-ի շարժ ունենա, ապա դա ստվերի կրճատման տեսանկյունից կհամարվի լավագույն հաջողությունը Հայաստանի համար:

«Այսօրվա դրությամբ մենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1.2%-ով, այսինքն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի լավագույն ռեկոմենդացիայից 4 անգամ ավելի. կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են՝ ստվերի կրճատման հետ կապված մենք աննախադեպ իրավիճակներ ունենք»:

armtimes.com-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով վատ նորություններին` Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրանք վերաբերում են վարքագծային բաղադրիչին: Վարչապետի խոսքով՝ դժվար է վարքագիծ փոխելը եւ մատնանշեց Գյումրու օրինակը. «Այս տարի Անկախության օրվա տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում, սեպտեմբերի 21-ին 15.000 մարդ գնաց Գյումրի: Նրանք, ովքեր եղել են Գյումրիում այդ օրը, կարող են վկայել, որ ռեստորաններում, սրճարաններում շատ մեծ շարժ կար։ Ինձ համար հետաքրքիր էր, թե Գյումրիում սեպտեմբերի 21-ին առեւտուրն ինչ շարժ էր արձանագրել։ Պարզվեց, որ նույն քանակի ՀԴՄ կտրոն է տպվել, ինչ նախորդ օրերին»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ սեպտեմբերի 21-ին Գյումրիում առեւտրի ծավալն ավելացել էր ընդամենը 10 մլն դրամով, բայց տպված ՀԴՄ-ների թիվը չէր փոխվել: Տպվել է այնքան ՀԴՄ, որքան նախորդ օրերին էր։

«Սա իրականում շատ վատ նորություն է: Ես, գործընկերություն ասելով, սա նկատի ունեմ: Այսինքն՝ Գյումրու մեր գործընկերներն իմացել են, որ հարկայինն այդ օրը ոչինչ չի անելու. ո՛չ ռեյդ է լինելու, ո՛չ որեւէ այլ բան: Կառավարությունն իր գործողություններով այդպիսի մասշտաբային միջոցառում է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար մի հնարավորություն է, որի հետեւանքները մինչեւ այսօր էլ նկատվում են, բայց այդ բիզնեսն իր կողմից կես քայլ պե՞տք է անի, թե՞ չանի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ