Աննա Հակոբյանը դստեր հետ տիկնիկային թատրոնում ներկա է գտնվել բարեգործական ներկայացմանը. լուսանկարներ

am en ru
anna-hakobyane-dster-het-tiknikayin-tatronoum-nerka-e-gtnvel-baregorcakan-nerkayacmane-lousankarner

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դստեր Արփի Փաշինյանի հետ հուլիսի 15-ին այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն: ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հետ միասին Աննա Հակոբյանը դիտել է «Լինում է չի լինում» թատրոն-ստուդիայի ղեկավար Նվարդ Մանսուրյանի բեմադրած տիկնիկային երաժշտական ներկայացումը` հիմնված Հովհաննես Թումանյանի հեքիաթների վրա. ներկայացումը բարեգործական է և տոմսերի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը:

 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ