Երբ մնացած բոլոր իրավունքները բռնադատված են, ապստամբության իրավունքը դառնում է անվիճելի:
Փեյն

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է սպաների մի քանի տասնյակ տիկնանց

am
anna-hakobyane-mexakavanoum-handipel-e-spaneri-mi-qani-tasnyak-tiknanc

ՀՀ վարչապետի տիկին,  «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 24-ին Մեխակավանի զորամասի սպաների կանանց հրավերով այցելել է Մեխակավանում տեղակայված զորամասին կից «Արևիկ» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոն։ Այցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցել են Մեխակավանում տեղակայված զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանը, «Արևիկ» մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի ղեկավար Իռա Թամրազյանը, Մեխակավանում Հադրութի շրջանի վարչակազմի ներկայացուցիչ Անդրանիկ Սաֆարյանը, Մեխակավանում տեղակայված զորամասի գնդերեց Լորիս սարկավագ Անդրեասյանը։ Աննա Հակոբյանը շրջել է կենտրոնով, ծանոթացել կենտրոն հաճախող երեխաների ձեռքի աշխատանքներին, շփվել նրանց հետ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, ողջունի խոսքում Աննա Հակոբյանը նշել է, որ անչափ երջանիկ է սպաների կանանց հետ հանդիպման հնարավորության համար։ «Շնորհակալ եմ այս հրավերի համար։ Ինձ շնորհակալություն հայտնելու կարիք չկա, ընդհակառակը, ես եմ շատ շնորհակալ,  որովհետև չգիտեի, որ այսպիսի կենտրոն կա։ Այն ինչ տեսա՝ շատ հուզիչ է, ես հիացած եմ։ Միայն գաղափարը, որ կենտրոնում երեխաները խաղում են, ստեղծագործում՝ հրաշալի է։ Սա մեր ապագայի, մեր կյանքի շարունակության և հաղթանակի ամրապնդման օրրանՆ է, մեր ապագայի երաշխիքն է։ Ես դա այդպես եմ ընկալում»,- ասել է Աննա Հակոբյանը:

Զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետԲադալյանն էլ շեշտել է, որ, որպես այս տարածքի առաջին պատասխանատու, շատ մեծ ոգևորություն են ապրել տեղեկանալով այցի մասին։ «Շատ գովելի էոր Դուք Ձեր ընտանիքովօրինակ եք ծառայումոր Ձեր որդին էլ է ծառայում։ Եվ այսօրոր Արցախում զինվորի էիքտեսնումմենք կողքից նկատում էինք Ձեր յուրահատուկ մոտեցումըքանի որ Ձեր զինվորընույնպես այդ աշխատանքների մեջ իր լուման ունի։ Այսօրվա այս կենտրոնի տաղանդաշատերեխաները վաղվա մեր զինվորներն են»,- ասել է գնդապետ Բադալյանը՝ հավելելով, որ Աննա Հակոբյանի այցը շատ պարտավորեցնող էր։

«Սա եզակի դեպք էերբ հանրապետության ղեկավարի կինն այցելում է զինավան։ Կարծում եմսա շատ լավ օրինակ է ծառայելու և մեր մնացած տիկիններն էլ կայցելենկծանոթանանսպաների տիկնանց հետ»,-նշել է Արցախի պետական համալսարանի դոցենտ ԱրևիկՊետրոսյանը։

Հանդիպմանը Աննա Հակոբյանը շփվել է սպաների տիկնանց հետ, պատասխանել նրանց հարցերին։

«Արևիկ» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի Մեխակավանի մասնաճյուղ  էհաճախում Մեխակավանում տեղակայված զորամասի սպաների շուրջ 150 երեխա։ Նրանքսովորում են հուլունքագործություննկարչությունգոբելենթատերական արվեստ։ Աշնանիցերեխաները հնարավորություն կունենան սովորելու նաև երգարվեստինչպես նաև պատրաստելանօդաչու թռչող սարքեր։ Կենտրոնում գործունեություն են ծավալում նաև սպաների կանայք։  

Լրահոս

Նմանատիպ նորություններ