Իմ աղունն իջավ

Խտանա Կածի հեքիաթը, քեռի Ֆադե, թե ինչպես դու ելար նստեցիր աստծո չոքերի տակ ու քո թիակը մոռացար երկնքում, — առաջարկեց կարմրաթուշ մի աղջիկ՝ մասրենու փուշը ծնկներից հեռացնելով։

Կարդալ ավելին

Աննա Հակոբյանն ու Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամները քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր

am
anna-hakobyann-ou-kananc-hamacinakan-federaciayi-qartouxaroutyan-andamnere-qnnarkel-en-erkkoxm-hamagorcakcoutyan-mi-sarq-harcer

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 16-ին Չինաստանի ժողովրդական հանրապետություն այցի ընթացքում Պեկինում հանդիպել է Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամների հետ: Հանդիպմանը ներկա են գտնվել Կանանց համաչինական ֆեդերացիայի քարտուղարության անդամ Ժաո Վենը, ֆեդերացիայի հասարակության հետ կապերի վարչության տեղակալ Ժաո Հոնգյուն, ֆեդերացիայի անդամներ Հոնգ Շուն, Լի Հաուն, Ջինգ Շումինգը, Չեն Յանշուն: Այս մասին հայտնում են վարչապետի տիկնոջ գրասենյակից:

Հանդիպմանը Աննա Հակոբյանը նշել է, որ Չինաստան այցի նպատակներից մեկն էլ   հայ և չին կանանց համագործակցությունը տարբեր բնագավառներում վերականգնելն էր:

«Ես վստահ եմ, որ կանայք կարող են շատ բան անել և շատ բան փոխել: Կանայք մեծ ուժ են, եթե ամբողջ աշխարհի կանայք միավորվեն, նրանք կարող են շատ բան անել, աշխարհը դարձնել ավելի բարի ու դրական: Ես վստահ եմ որ հայ և չին կանայք կարող են բազմաթիվ ոլորտներում շատ ակտիվ համագործակցել»,- ասել է Աննա Հակոբյանը:

Այդ համատեքստում նա ներկայացրել է իր ձեռնարկած «Կանայք հանուն խաղաղության» արշավ, որի նպատակն է խթանել, որ զինված հակամարտությունները խաղաղ կարգավորում ստանան:

«Այս նախաձեռնությունն ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի: Մեզ համար չափազանց կարևոր է խնայել սահմանի երկու կողմերը պաշտպանող տասնութամյա զինվորների կյանքը»,- ասել է Աննա Հակոբյանը:

Տիկին Հակոբյանը շեշտել է, որ կանանց դերակատարումը հատկապես մեծ էր նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած խաղաղ, թավշյա հեղափոխության իրականացման հարցում, և հենց կանանց ակտիվ մասնակցության արդյունքում էր, որ հեղափոխությունը խաղաղ ընթացք ունեցավ։ «Ես համաձայն եմ Ձեզ հետ, կանայք մեծ ուժ են և մեծ դեր ունեն երկրի զարգացման գործում: Չին կանանց դերը շատ մեծ է երկրում ընթացող բարեփոխումների գործում: Կանանց ներգրավվածությունը տարբեր ոլորտներում շատ մեծ է և հասարակական, սոցիալական ու քաղաքական ոլորտներում նրանց ներգրավվածությունն ու մասնակցությունն անընդհատ աճում է»,- ասել է Ժաո Վենը` հավելելով, որ այդ ոլորտում երկկողմ համագործակցությունը կարող է լավ արդյունքներ տալ:

Հանդիպմանը Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունը, ծրագրերն ու նպատակները: Ժաո Վենն էլ պատմել է ֆեդերացիայի իրականացրած ծրագրերից Childrens fund-ի մասին որի նպատակն է սոցիալական աջակցություն ցուցաբերել այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատանքի բերում եկել են մեծ քաղաքներ: Տիկին Հակոբյանի գնահատմամբ հիմնադրամը կարող է համագործակցել «Իմ քայլը» հիմնադրամի հետ ճանաչողական, կրթական ծրագրերում, «մանավանդ որ հայ-չինական հարաբերություններն ավելի ու ավելի են խորանում, իսկ   չինարեն լեզուն Հայաստանում դառնում է շատ տարածված և պահանջված»,- շեշտել է Աննա Հակոբյանը:

«Երեխաների խնդիրներն իմ գործունեության շատ կարևոր մասն են կազմում: Ես ինքս չորս զավակ ունեմ: Եվ անկեղծ ասած ինձ շատ հուզեց Հայաստանում Չինաստանի դեսպանի պատմությունը, որ դասախոսության համար ստացված գումարը նա փոխանցել է բարեգործական հիմնադրամին, որն օգնելու է երկու չինացի երեխաներին: Շատ ուրախ եմ, որ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է, որ երկու երեխաներն անընդհատ գտնվեն դեսպանտան ուշադրության կենտրոնում»,-հավելել է Աննա Հակոբյանը

Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են երկկողմ հետաքրքրություն առաջացնող ծրագրերում ակտիվորեն համագործակցել: Այցի շրջանակում Վարչապետ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այցելել են ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատուն, որից հետո վարչապետի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ