Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Անտրամաբանական լուծումներ՝ տրամաբանության շրջանակներո՞ւմ

antramabanakan-loucoumner-tramabanoutyan-srjanakneroum

Հայաստանում քաղաքական կյանքը կարծեք թե թայմ-աութ է վերցրել: Բայց սա այն խաղադադարն է, որից հետո չափազանց բուռն իրադարձություններ են սպասվում: Իսկ այսօր ունենք այսպիսի իրավիճակ. քաղաքական դաշտը ակնհայտորեն երկու մասի է բաժանված և եթե իշխանական թիմը դեռևս շարունակում է հիմնականում կուռ և համերաշխ մնալ ու պաշտպանել գործադիր իշխանության ցանկացած նախաձեռնություն, ապա ոչ խորհրդարանական ընդդիմադիր դաշտը շարունակում է պառակտված մնալ, ինչն, իհարկե կարելի է հասկանալ: Համենայն դեպս, այդպիսին է արտաքին տպավորությունը:

Ինչ վերաբերում է օրենսդիրում տեղ գտած ընդդիմադիր գործիչներին, ապա մի քանի բացառությամբ, մնացածը սպասողական վիճակ են որդեգրել, և սա նույնպես մարդկայնորեն հասկանալի է: Մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն պատգամավորներին, որոնք հստակ և առանց սար ու ձոր ընկնելու ներկայացնում են իրենց քաղաքացիական (ընդգծում եմ, ոչ քաղաքական, այլ քաղաքացիական)  դիրքորոշումը:

Մեծ հաշվով այսօր քաղաքական օրակարգի երկու ամենակարևոր խնդիրները ակնհայտորեն ստվերել են մյուսները: Դրանք են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ մնալու հարցը և Ստամբուլյան Կոնվենցիայի հետագա ճակատագիրը: Առաջին հայացքից այս երկու թեմաները շատ հեռու են իրարից: Միգուցե և այդպես է: Սակայն վերջին շաբաթներին ինձ մոտ մի անհասկանալի զգացում է առաջացել, որ դրանք փոխկապակցված են: Ավելին, երկու դեպքում էլ լուծումները, լինելով միգուցե անսպասելի, ամբողջությամբ տեղավորվելու են տրամաբանության և ամենաբազմազան զարգացումների շրջանակներում:

Միշտ համոզված եմ եղել, որ կանխատեսնում անելն անշնորհակալ գործ է, բայց փորձեմ խախտել սեփական սկզբունքներս և կանխատեսել հետագա զարգացումները՝ առայժմ միայն երկրորդ հարցի վերաբերյալ:

Վստահ եմ, Ազգային ժողովը չի վավերացնելու Ստամբուլյան Կոնվենցիան: Իհարկե, վեճերը, փոխադարձ ընդդիմախոսությունները և այլ արտաքին դրսևորումներ կշարունակվեն մինչև համապատասխան ԱԺ նիստը, որի ժամանակ վավերացումը կմերժվի: Եվ ամենևին ոչ այն պատճառով, որ հանկարծ մեկ օրում բոլորը կարդացին փաստաթուղթը և հասկացան, որ այն վնասակար է մեր պետության և ազգի համար: Առայժմ այսքանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ