Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է «Atlantic Council» ուղեղային կենտրոնի պատվիրակության հետ

am
anvtangoutyan-xorhrdi-qartouxare-handipel-e-atlantic-council-ouxexayin-kentroni-patvirakoutyan-het

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Atlantic Council» փորձագիտական կենտրոնի պատվիրակությանը, որը գլխավորում էր կազմակերպության փոխնախագահ Դեյմոն Վիլսոնը։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից՝ հավելելով. «Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրեց անվտանգության ոլորտի բարեփոխումները, ԱԽ գրասենյակի գործունեությունը և առկա մարտահրավերները։

Դեյմոն Վիլսոնը ներկայացրեց կազմակերպության նպատակները, դրա գործունեությունը, իրականացվող ծրագրերը և տարածաշրջանային առաջնահերթությունները։

Քննարկվեց ինչպես հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս վիճակը՝ ընդգծելով դրանց զարգացման հարուստ նախադրյալները, այնպես էլ «Atlantic Council»-ի հնարավոր աջակցությունը Հայաստանում վերլուծական կարողությունների զարգացման ուղղությամբ»:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ