Սիլվա Կապուտիկյան - Դու հեռացար

Բայց ես գիտե'մ, ես գիտե'մ,
Ո'ւր էլ գնաս, ես քեզ հե՜տ եմ, ես կգամ.
Քո հոգու մեջ ես այնքա՜ն շատ կամ արդեն,
Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա...

Կարդալ Ամբողջը

Ապառազմական փաստաթուղթ է. Բաբաջանյանը՝ կառավարության ծրագրի մասին

am
aparazmakan-pastatouxt-e-babajanyane-karavaroutyan-cragri-masin

Կառավարության ծրագիրն ապառազմական, ապահայեցակարգային փաստաթուղթ է, այն որևէ ստրատեգիական հենք չի պարունակում: Այս մասին այս ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Վերջինս, նախքան կառավարության ծրագրի արտաքին քաղաքականության և պաշտպանության բաժինների մասին խոսելը, որոշ դիտարկումներ ներակայցարեց ԱԺ-ում նախօրեին հնչած ելույթեների վերաբերյալ:

«Ձեր նշանակած ոստիկանապետին դատարանում ասում են լակոտ, ձեզնից և ոչ մեկը նրան չի պաշտպանում, համարձակություն չի ունենում նրան զորավիգ լինել: Երեկ էլ արդեն պաշտպանության նախարարին էին հաթաթա տալիս: Մինչև ե՞րբ: Ի՞նչ այգի, ի՞նչ այգեպան, ի՞նչ հիմն, ի՞նչ դրոշ, երբ պետականության համար կենսական այս ինստիտուտները չենք կարողանում միասնաբար պաշտպանել»,- ասաց պատգամավորը:

Ապա պատգամավորը խոսեց բուն նյութի մասին: Վերջինս նշեց, որ անցած 10 ամսիները բավարար էին կառավարության այնպիսի ծրագրի համար, որը կդառնար առաջիկա ոչ միայն 5, այլև 10, 15 տարվա ուղենիշը: Ըստ պատգամավորի՝ այդ փաստաթուղթը ապառազմական, ապահայեցակարգային փաստաթուղթ է, այն որևէ ստրատեգիական հենք չի պարունակում: Ծրագրի մի հատվածից չի բխեցվում մյուսը, ծրագիրը չի ներկայացնում այն առաքելությունը, որ պետք է ստանձնի ՀՀ-ն կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում:

«Շատ կցանկանայի այս ծրագրում տեսնել, թե հետհեղափոխական Հայաստանը որպես պետություն, մենք որպես հասարակություն համաշխարհային քաղաքակրթության անվտանգության ո՞ր մասն ենք ապահովելու և ինչպես: Ցավոք, այս ծրագրում ես տեսա արձանագրում այն մասին, որ մենք առաջիկա 5 տարում և գուցե դրանից հետո լինելու ենք ոչ թե համաշխարհային քաղաքակրթության ու անվտանգության մատակարար, այլ, ընդամենը, սովորական սպառող: Իսկ սովորական սպառողները սեփական օրակարգ չեն ունենում, առավել ևս, չեն թելադրում, սպառողներն ածանցվում են այլոց օրակարգերին»,- նշեց Բաբաջանյանը:

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ, կառավարության այս ծրագրով Հայաստանը նախորդ 20 տարիների նման շարունակելու է վարել ինքնամեկուսացվող, միավեկտոր քաղաքականություն: «Հայաստանի նոր իշխանությունը ոչինչ չի ձեռնարկելու ռազմավարական նոր գործընկերներ գտնելու, նոր դաշնակցային հարաբերություններ հաստատելու, երկրի արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնելու, դրանով հավասարակշռելու ուղղությամբ:

Այստեղ նկարագրված արտաքին քաղաքական առաջնահերթությունները հանգեցնում են մի շատ վտանգավոր եզրակացության: Մենք մեր արտաքին քաղաքականությունը շարունակելու ենք վարել հաշվի առնելով ոչ թե Հայաստանի և հայության շահը, այլ ելնելով երրորդ երկրի անփոխարինելիության սկզբունքից և նրա առջև ինչ-ինչ պարտավորություններից»,- նկատեց Բաբաջանյանը:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ