Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին

am en ru
aph-erkrneri-xekavarneri-handipoume-kkayana-hoktemberi-11-in

ԱՊՀ երկրների նախագահները կհանդիպեն հոկտեմբերի 11-ին՝ Աշգաբադում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը: Տեղեկացնում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«ԱՊՀ երկրների նախագահները հոկտեմբերի 11-ին կհավաքվեն Աշգաբադում: Ինչպես նախատեսում ենք, այստեղ մի շարք կարևոր որոշումներ կկայացվեն, որոնք կնպաստեն ԱՊՀ-ի հզորացմանը», - ասել է Լեբեդևը:

«Թուրքմենստանի հարգարժան նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պատվիրակությունների ղեկավարներին ասել է, որ այժմ ընթանում են ԱՊՀ երկրների համար կարևոր հանդիպման համար նախապատրաստական ​​աշխատանքները », - նշել է պաշտոնյան:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ