Միայն աղեկ գրված գիրքերը չեն, որ կը մնան, այլ մանավանդ անոնք, որոնք ժողովրդի սրտին մոտիկ կը խոսին:
Երվանդ Օտյան

Ապօրինի ծառահատումների հետքերով

am
aporini-carahatoumneri-hetqerov

Սեպտեմբերի 3-ին, ժամը 14.30-ին, Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում բնապահպանական բնույթի հանցագործությունները կանխելու նպատակով ծառայություն կատարելու ժամանակ, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգման է ենթարկվել «ՎԱԶ-21213» մակնիշի մեքենա՝ բեռնված մոտ 1.5 խմ փայտանյութով, որի համար վարորդը չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ: Նա հայտնել է, որ փայտանյութը պատրաստել է ինքը՝ օգոստոսի 31-ին Վահագնի գյուղի վարչական տարածքի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատելով 2 կանգուն ծառ:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:
 

***

Ոստիկանության Գուգարքի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, սեպտեմբերի 3-ին Դեբեդ գյուղի բնակիչներից մեկի ավտոտնակում հայտնաբերվել է մոտ 4 խմ փայտանյութ: Տանտերը հայտնել է, որ փայտանյութը պատրաստել է ինքը՝ օգոստոսի սկզբներին Դեբեդ գյուղի հանդամասից բենզասղոցով ապօրինի հատելով մեկ կանգուն ծառ:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ