Հայաստանը իր խորքում բաղկացած է իրենց հողին կրքոտ կերպով կապված գյուղացիներից: Հայերը չեն դադարել իրենց երկրում հաստատակամորեն բնակվելուց
Անտուան Մեյե

Apple-ը ներկայացրել է iPhone-ի նոր մոդելը (տեսանյութ)

am
apple-e-nerkayacrel-e-iphone-i-nor-modele

Apple-ը ներկայացրել է iPhone-ի նոր մոդելը. այն ունի մեծ անկյուն ընդգրկող օբյեկտիվով երկու նկարահանող խցիկ, հիմնականը՝ 12 մեգապիքսել։ Միաժամանակ iPhone 11-ը ստացել է գիշերային նկարահանման ռեժիմ, որն աշխատում է մոտավորապես Pixel 3-ի և այլ սմարթֆոնների նման:

iPhone 11-ը ունի նույն չափսերը, ինչ  iPhone Xr-ը, և նախկինի պես դրա կորպուսն ալյումինից է: iPhone Xr-ի համեմատ iPhone 11-ը մեկ ժամ ավել է աշխատում։

Հեռախոսը հասանելի կլինի 6 գույնով՝ սպիտակ, սև, դեղին, կանաչ, մանուշակագույն և կարմիր։ iPhone 11-ի գինը սկսվում է 699 դոլարից:


 

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ