Դու իմ հետադարձ հասցեն ես միակ, Եվ իմ եզակի ճակատագիրը, Իմ բաց երգերը, իմ վերքերը փակ, Իմ հիշատակաց միակ Երկիրը…

ՍԱՐՈՒԽԱՆ

Ապրիլյան պատերազմը ցույց տվեց` մենք կարողանում ենք միասնական դառնալ և խնդիրներ լուծել. Արամ Սարգսյան

am es
aprilyan-paterazme-couyc-tvec-menq-karoxanoum-enq-miasnakan-darnal-e-xndirner-loucel-aram-sargsyan

«Մենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում ենք։ Իսկ պատերազմներում հաղթում են ոչ թե բանակները, այլ պետությունները։ Որպեսզի մեր պետությունը կարողանա հաղթել, մենք բոլորով պիտի մենք դառնանք, և մեր անունը այդ իմաստն ունի>>,-այս մասին Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում այսօր՝ դեկտեմբերի 5–ին կայացած մեծ բանավեճում ասաց «Մենք» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը։

Նա նկատեց, թե. << Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ համապատասխան իրավիճակներում մենք կարողանում ենք միասնական դառնալ և խնդիրներ լուծել։ Երկրորդ աշխարհամարտից հետո նորից սկսվել է աշխարհի վերաձևումը, և դա չտեսնել հնարավոր չի։ Մենք պետք է դիվերսիֆիկացնենք մեր արտաքին քաղաքականությունը, ձևավորենք այն խորհրդարանը, որտեղ հնարավորին շատ քաղաքական ուժեր կլինեն, ունենանք խորհրդարան, որը զերծ է արտաքին, մասնավորապես, ռուսական միջամտությունից>>։

Լրահոս

Օրվա թեմաները

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ