Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն:
Վազգեն Ա Կաթողիկոս

Ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման զեղչը չի չեղարկվել

am
aprilyan-paterazmi-masnakicneri-ousman-zexce-ci-cexarkvel

Այսօրվա կառավարության նիստի ընթացքում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը խոսեց ապրիլյան պատերազմի մասնակիցների և հերթապահություն իրականացրածներին վարձի զեղչի մասին: Հարցի կապակցությամբ նախարարը նշեց. 

 

«Մի տեղեկատվության անդրադառնամ, որը երեկ ուշ երեկոյից շրջանառվում է մամուլում և, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը: Խոսքը  ապրիլյան պատերազմի մասնակիցների և հերթապահություն իրականացրածներին վարձի 20 տոկոս զեղչի հետ է կապված: Իբր նախարարությունը չեղարկել է այդ զեղչը: Նախ ասեմ, որ ըստ ընթացակարգի, այս գործընթացը տեղի է ունեցել մարտ ամսին, երբ մենք բոլոր դիմումները հավաքագրել ենք, փոխանցումներն էլ կատարված են: Այսինքն, եթե մենք շատ էլ ցանկանայինք, այն չէինք կարող չեղարկել: Ըստ հրապարակումների` բուհերում քաոսային իրավիճակ է և այս պատճառով համատարած թույլ չեն տալիս, որ ապրիլյան պատերազմի մասնակիցները և  հերթապահություն իրականացրածները մասնակցեն քննություններին»:

 

Հարությունյանը հավելեց, որ երեկ գիշերը խոսել է նշված երկու բուհերի ռեկտորների հետ: Վերջիններս նման տեղեկատվություն չեն ունեցել: «Մենք այս ընթացքում երկրորդ փուլ ենք արել ապրիլյան պատերազմի մասնակիցների համար, ովքեր չէին հասցրել դիմել, այսինքն՝ ևս մի փուլով նրանց հրավիրել ենք, որպեսզի դիմում գրեն, և նրանք ստացել են իրենց զեղչերը: Մենք այդ զտումն ամբողջությամբ արել ենք: Չենք բացառում, որ կարող է մեկ-երկու հոգի լինի, որ չի հասցրել դիմել: Ես Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի հետ խոսեցի, մի հոգի կա, ով նոր է եկել արտասահմանից և չի դիմել, ասել ենք, որպեզի դիմի: Երկու դեպք ունենք Ֆրանսիական համալսարանում: Կապված է ընթացակարգերի հետ, զբաղվում ենք, ըստ էության, նախարարությունը բողոք այս առումով չի ստացել այս ընթացքում»,- ասաց նախարարը:

 

Վերջինս հավելեց, որ անձամբ դիմել է ռեկտորներին, «եթե կան նման դեպքեր, թող նորից դիմեն նախարարություն, մենք զեղչը կտրամադրենք, այսինքն մենք դրա խնդիրը չունենք ընդհանրապես»:

                                         

Լրահոս

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նորություններ